Ֆեյք նյուզը խաթարում է ժողովրդավարական գործընթացները, դարձել է պետական անվտանգության խնդիր. Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ-ում

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովում Անի Սամսոնյանը խոսել է  ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսի և դրա վտանգների մասին։

«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցային հնարավորությունների կատարելագրծմանը զուգընթաց կարևոր խնդիր է դարձել կեղծ օգտահաշիվների և դրանց տիրապետողների կողմից ապատեղեկատվության ահանգնացող շրջանառումը հասարակությունների և պետությունների համար։

Սա համաշխարհային մարտահրավեր է մի կողմից մարդու՝ տեղեկություններ ստանալու, փնտրելու և տարածելու, մյուս կողմից՝ խոսքի և արտահայտման ազատության իրավունքը իրացնելու համար:

Պետք է նշել, որ ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն, անհանդուրժողականություն և մոլորեցնում զանգվածային լրատվամիջոցներին: Օպերատիվ, հետաքրքրիր և սկանդալային նորություններ փնտրող լրագրողները հաճախ են ընկնում ֆեյք նյուզի ծուղակը և կորցնում վստահությունը լսարանի կողմից:

Տեղեկատվական հոսքերի արագության պյմաններում հասարակությունը, մարդիկ չեն ստուգում տեղեկատվության իսկությունը այլընտարնքայն աղբյուրներով և դառնում գործիք դրա առավել լայն տարածման համար:

Խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ մարդիկ խուճապահար փնտրում են նորություններ և ռիսկը մեծ է ապատեղեկատվության հետևանքով սխալ որոշումներ կատարելու։

Ֆեյքնուզի ստեղծողներին և տարածողներին համացանցը հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել և առանց որևէ իրավական և կոշտ տեխնիկական խոչընդոտների գործել անարգել:

Սա դարձել է հասարակական և պետական անվտանգության խնդիր և միջազգային կազմակերպությունների գլոբալ քննարկման առարկա:

Պետք է նշեմ, որ ֆեյքնյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց: Շատերը հակվում են այն մտքին, որ պետք է հետևողական պայքար սկսել ապատեղեկատվության դեմ և պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ այս ուղղությամբ:

Այս դիսկուրսը այսօր առկա է նաև Հայաստանում: Վերջին քաղաքական իրադարձություններից հետո հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման, կեղծ տագնապներ հնչեցնելու և ժողովրդավարությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ ջանքերը նսեմացնելու տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է մեդիային:

Սակայն կարևոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ առաջարկվող պայքարը կարող իշխանության ձեռքում դառնալ գործիք զանգվածային լրատվամիջոցների համար սահմանափակումներ դնելու համար:

Դա թույլ կտա պաշտոնյաներին զբաղվել լրատվամիջոցներին օրինական ուղիներով միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, խոչընդոտել հանրության համար էական, բայց կառավարության համար՝ ոչ ցանկալի տեղեկատվության տարածմանը և վնասել մեդիայի՝ որպես չորրորդ իշխանության առաքելության իրականացմանը։

Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու և դիրքորոշումներ հայտնելու։ Մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ կառավարությանը վերահսկող ցանկացած սուբյեկտ կարող է պատժվել։

Դեռևս հանրային քննարկման մակարդակով կան փորձեր փնտրելու ներպետական իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար, բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող խուսափել գրաքննությունից։

Հայաստանում մամուլն ազատ է և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը զերծ մնալու վտանգավոր նախադեպերից։ Այս հարցում կարևոր է նաև ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը։

Ես վստահ եմ, որ ապատեղեկտավության դեմ մենք միացյալ ջանքերով կգտնենք լավագույն լուծումները՝ առանց շտապողականության։

Ուրախությամբ պետք է փոխանցեմ նաև, որ ՀՀ-ում նորընտիր Ազգային ժողովի մարդու իրվունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերաբացվել է, այն ղեկավարվում է պառլամենատկան երկու ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի և փոխնախագահի մակարդակով և մենք ամբողջությամբ վերահսկելու ենք Կառավարության աշխատանքը և բարձրաձայնենք ժողովրդավարությանը միտված և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բոլոր հիմնահարցերը»