«Նույնիսկ չարժե խոսել Երկրապահը փակելու մասին, դա նույնն է, թե ասես՝ Եռաբլուրը պետք է փակել». ԵԿՄ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Սասուն Միքայելյանի թեկնածության վրա կանգ են առել ներկա ու նախկին ԵԿՄ-ականների որոշման արդյունքում:

«Թեր և դեմ կողմերը հաշվի առնելով՝ ԵԿՄ ակտիվը որոշում կայացրեց, որ տվյալ պարագայում ճիշտ է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, որը եղել է և՛ ԵԿՄ արմատներում կանգնած մարդ, և՛ մարտական գործողությունների մասնակից»,-ասաց Ուլիխանյանը:

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը, մինչդեռ, ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Մանվել Գրիգորյանից հետո Արամ Սարգսյանն է դե ֆակտո ղեկավարում ԵԿՄ-ն ու իր թեկնածուն Արամ Սարգսյանն է: Հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԵԿՄ-ում մտափոխվեցին և կոնկրետ ի՞նչ գործոնների ազդեցության ներքո:

«Հայտնի իրադարձություններից հետո Երկրապահը քայքայման սահմանագծի վրա էր։ Այդ ժամանակահատվածում Արամ Սարգսյանը քաջություն ունեցավ կանգնել ԵԿՄ-ի կողքին և ամեն ինչով աջակցել: Եվ ինքն ընդունեց, որ ԵԿՄ-ն իր թեկնածությունը պետք է առաջադրի որպես վարչության նախագահ»,- ասաց Ուլիխանյանը՝ շարունակելով. «Հետո տարբեր մարդիկ ուզում էին ինքնառաջադրվել: Սկսվեցին կոնսուլտացիաներ Սասուն Միքայելյանի, Արամ Սարգսյանի, ԵԿՄ տարբեր շրջանակների, ԵԿՄ-ից դուրս ազատամարտիկների հետ, և մի քանի օր առաջ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, բայց լինելու է վարչության անդամ»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան անգամ արցախյան պատերազմում հաղթանակը, մեծ քննադատության ալիք բարձրացրեց: ԵԿՄ փոխնախագահին հարցրինք, թե եթե ԵԿՄ-ն առաջադրում է նրա թեկնածությունը, նշանակում է, որ համաձա՞յն է այդ մտքի հետ:

«Չեմ կարծում։ Նման ընդհանրացում չի կարելի անել: Յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն ունենալու մեջ»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը:

Հստակեցմանը՝ չէ՞ որ այդ մտքի հեղինակը ԵԿՄ նախագահի թեկնածու է և ԵԿՄ նախագահ է դառնալու, Ուլիխանյանն ասաց. «Նայած թե այդ միտքը երբ է արտահայտվել, ինչ կոնտեքստում է արտահայտվել։ Ես չեմ կարծում, որ պետք է այսօր այդ միտքը կապենք ԵԿՄ վարչության նախագահ դառնալու հետ»:

Այսօր նաև համեմատություն է տարվում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Սասուն Միքայելյանի միջև. Միքայելյանը ևս իշխանական թիմի անդամ է, Միքայելյանի որդին նույնպես քաղաքապետ է դարձել, նրանք ավելացրել են իրենց ունեցվածքը, ոմանք Հրազդանում արդեն «մանվելիզմի» վտանգ են տեսնում: Հետաքրքրվեցինք, թե «մանվելիզմի» կրկնության մտավախություն չունի՞: Ղուկաս Ուլիխանյանն ասաց՝ նման վտանգ չի տեսնում. «Եվ այդ բանաձևն էլ ինձ համար տարօրինակ է՝ մանվելիզմ: Այսինքն՝ այդ «իզմիերի» մեջ ես դա չեմ նայում»:

Ըստ Ուլիխանյանի՝ ԵԿՄ-ն պետք է լինի իշխանության կողքին, չի կարող ընդդիմադիր լինել: Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ավելի լավ է ԵԿՄ-ն լուծարվի, քան վերադառնա հնին, Ուլիխանյանն ասաց. «Նույնիսկ չարժե խոսել Երկրապահը փակելու մասին, դա նույնն է, թե ասես՝ Եռաբլուրը պետք է փակել»:

Հստակեցմանը, թե ԵԿՄ-ն նույնացնում է ննջեցյալների հե՞տ, ԵԿՄ փոխնախագահն ասաց. «Ննջեցյալներն ազատամարտիկներ են, նրանք նույնպես երկրապահ են»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան