«ԵԽ անդամ երկրներում 130 ազատազրկված լրագրող կա, որոնցից 110՝ Թուրքիայում». զեկույց

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը փետրվարի 12-ին հրապարակել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմված մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը. փոխանցում է ermenihaber-ը:

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան աշխարհում ամենից շատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկիրն է։ Ընդհանուր առմամբ 2018թ․ ավարտի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկված լրագրողների թիվը 130 է։ Ընդ որում, նրանցից 110-ը գտնվում են թուրքական բանտերում։

Ըստ զեկույցի՝ 2016 հուլիսին Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո և մինչ օրս այս երկրում առնվազն 200 լրագրող է ձերբակալվել։

«Չնայած 2018թ․ հուլիսին երկրում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվել է, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ մի երկիր, որտեղ ամենից մեծ թվով լրագրողներ են բանտարկված։ Այն նաև աշխարհի ամենահետադիմական երկրներից մեկն է՝ խոսքի և մամուլի ազատության տեսակետից», -ասված է զեկույցում։

Մինչդեռ դեռ 2 ամիս առաջ «BBC»-ին հարցազրույց տված Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Գյուլնուր Այբեթը պնդել էր, որ թուրքական բանտերում «լրագրողական գործունեության պատճառով» դատապարտված որևէ լրագրող չկա։

Արձանագրվել է նաև, որ 2018թ․ ընթացում Եվրոպայի խորհրդի անդամ 32 երկրից 140 լուրջ իրավախախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել Խորհրդի և 12 միջազգային իրավապաշտպան ընկերության կողմից համատեղ հիմնված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմին»։ Նշվել է, որ 2018թ․ աշխարհում սպանվել է 17 լրագրող, որոնցից 2-ը՝ Թուրքիայում։

2018թ․ ընթացքում Թուրքիայում և Եվրոպական խորհրդի 7 այլ երկրներում մամուլի նկատմամբ կիրառվել են այնպիսի ճնշումներ, ինչպիսիք են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներն ու  կասեցումը, ինտերնետային կայքերի արգելափակումերը, արտասահմանյան ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների՝ որպես «արտասահմանյան ագենտներ» պիտակավորումը։ Թուրքիան նաև այն 4 երկրներից մեկն է, որտեղ մամուլիս ազատությունն ամենից մեծ հետընթացն է ապրել, իսկ լրագրողների դեմ ուղղված հանցագոործությունների թիվն աճել է։