Հայաստանում քաղցկեղ ունեցող 10 հիվանդից ընդամենը 2-ն է ստանում պատշաճ ցավազրկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են Արցախի Բերձորում․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կյանքի ու մահվան եզրագծին հայտնված քաղցկեղով տառապող մարդիկ պալիատիվ, այսինքն՝ ցավամոքիչ խնամք ստանալիս հանդիպում են արհեստական խոչընդոտների։ Մասնագետների պնդմամբ, մարդկանց՝ արժանապատիվ մահանալու հնարավորությունը ճնշվում է, չնայած որ 2009 թվականին ընդունված օրենսդրությամբ Հայաստանում երաշխավորվում է պալիատիվ բուժօգնության պատշաճ տրամադրումը։

«Բժիշկները խուսափում են նշանակել ուժեղ ցավազրկողներ, մասնավորապես՝ մորֆին դեղամիջոցը, որը բժշկագիտության առումով ոսկե ստանդարտ է համարվում։ Նշանակում են 2-ից 3 սրվակ, որը շատ դեպքերում պատշաճ կերպով չի ամոքում տվյալ պացիենտին»,- ասում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։

Բժշկական նպատակով Հայաստանն ամեն տարի կարիք է ունենում 30 կիլոգրամ մորֆինի, սակայն օգտագործվում է ընդամենը 950 գրամը։ Աշխարհի միջին մակարդակից սա ցածր է շուրջ 40 անգամ։ «Կյանք առանց ցավի» արշավի մասնագետները 2018 թվականի հունվար և մարտ ամիսներին բժշկական կենտրոններում ուսումնասիրություններ են անցկացրել ու արձանագրել առկա խնդիրները։ Քաղցկեղով հիվանդները հաճախ են բողոքում, որ բժիշկներն ուժեղ ցավազրկողների փոխարեն նշանակում են ավելի թույլ և ցավը պակաս ամոքող դեղամիջոցներ՝ կետանոլ կամ տեմպալգին։

«Եթե նշանակում են ուժեղ ցավազրկողներ, ապա՝ շատ քիչ ժամանակահատվածի համար՝ 2-ից 3 օրվա համար։ Դրա իրավակարգավորումը ևս կա․ սահմանված է, որ կարող են դուրս գրել մինչև 10 օրվա համար։ Ավելին՝ եթե պացիենտի վիճակը վատանում է կամ դեղերի քանակն է սպառվում, այդ դեպքում իրավունք է ընձեռնված բժշկին, նոր չափաքանակով դեղեր դուրս գրել»,- նշում է Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։

Բժիշկ-արյունաբան Գրիգոր Վարդանյանն ասում է՝ բժիշկները պարզապես առաջնորդվում են 1994 թվականին Կառավարության ընդունած որոշմամբ, որով թույլատրվում էր մորֆինը հիվանդին տրամադրել 2-ից 3 օրվա համար՝ 2-ից 3 սրվակ չափաբաժնով, մինչդեռ այսօր գործում են 2009 թվականին ընդունված կարգավորումները։ Ըստ վիճակագրության՝ քաղցկեղ ունեցող 10 հիվանդից ընդամենը 1-ը կամ 2-ն է ստանում պատշաճ ցավազրկում։

«Եթե խրոնիկական կամ ցավային համախտանիշ ունեցող հիվանդի համար կարիք կա ուժեղ ցավազրկման, նա պետք է ստանա ցավազրկում, օրինակ՝ մորֆինի սուլֆատով, ամեն 4 ժամը մեկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 6 անգամ՝ 6 սրվակ։ Իսկ մեր բժիշկների համար դա ահռելի մեծ դեղաչափ է, և նրանք կարծում են, որ եթե բուժումը սկսեն այդպիսի դեղաչափից, կկորցնեն պացիենտին հենց առաջին օրվանից, սակայն դա այդպես չէ»,- ասում է Գրիգոր Վարդանյանը։

Հայաստանում կատարված կարիքների գնահատման համաձայն՝ տարեկան 18 000 մարդ ունի պալիատիվ օգնության կարիք: Ըստ ուսումնասիրությունների՝ յուրաքանչյուր օր Հայաստանում 3000 մարդ կարիք ունի պալիատիվ բուժօգնության, որոնց 80 տոկոսի մոտ առկա է սաստիկ ցավ։ Սակայն չնայած դրան՝ նույնիսկ մասնագիտական շրջանակները հաճախ խուսափում են հոգեմետ և ցավամոքիչ դեղերի նշանակումից։

«Շատ հաճախ բժիշկներն օգտագործում են մարդկանց մեջ այդ վախը, որպեսզի մարդիկ չպահանջեն, ասում են՝ դե ինչիդ ա պետք մորֆին, ուզում եք նարկոմա՞ն դառնա մարդը»,- ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի նախագահ Հովհաննես Մադոյանը։

Միջազգային փորձը գալիս է փարատելու առկա մտահոգությունները։

«Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ճիշտ դեղաչափի ընտրության, ճիշտ նշանակման դեպքում դեղաչափից անկախ որևէ խնդիր չի կարող առաջանալ պացիենտի մոտ՝ կապված կողմնակի ազդեցությունների հետ։ Այսինքն այն, որ բժիշկների մեծ մասը վախենում է, որ եթե դեղաչափը բարձր լինի, կառաջանա շնչառական կենտրոնի ընկճում, էդ դեպքում չի առաջանա, եթե մտածում են՝ կարող է առաջանալ ֆիզիկական կախվածություն, կյանքի վերջին փուլում գտնվող հիվանդի մոտ քիչ հավանական է, որ առաջանա էյֆորիայի հաճույքի զգացողությունը»,- նկատում է Գրիգոր Վարդանյանը։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանին հայտնի են դեպքեր, երբ ոստիկանությունն անհարկի միջամտում է և ազդում բժշկի գործառույթների իրականացման վրա։ Հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության անվան տակ ոստիկաններն անուղղակի որոշում են նշանակվող դեղամիջոցների չափը։

«Եղել են դեպքեր, երբ բժշկին ասել են՝ սրան չնշանակես, որովհետև ինքը նարկոման ա եղել։ Եվ դա բերել ա նրան, որ բժիշկների մոտ խեղաթյուրվել ա իրենց պատասխանատվության ընկալումը։ Երբ մենք ասում ենք՝ օրական 5-6 ամպուլա պետք ա նշանակես, որ գոնե օրվա ընթացքում ինքը ցավազրկված լինի, ասում են՝ էդքան նշանակեմ, կծախի։ Բժիշկը պատասխանատվություն չի կրում, թե պացիենտը էդ դեղամիջոցն ինչ կանի, ով կմտնի ու կգողանա»,- ասում է պարոն Մադոյանը։

Հայաստանում այսօր գրանցված են բոլոր այն դեղամիջոցները, որոնք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, անհրաժեշտ են պալիատիվ բժշկական օգնության համար։ 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի կառավարությունը նախատեսել է միջոցներ պալիատիվ խնամք կազմակերպելու համար։ Ամբողջ աշխարհում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կարիքն աստիճանաբար աճում է: Հաշվարկված է, որ աշխարհում տարեկան 58 միլիոն մահացող մարդկանցից առնվազն 45 տոկոսն ունի պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կարիք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան