Կամ ԱԳՆ-ում չեն լսել՝ Փաշինյանն ինչ է ասել Արցախի մասով, կամ Փաշինյանը ուշադիր չի եղել կառավարության ծրագրի ձևակերպումներին․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը խնդրահարույց է համարում կառավարության ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները։

«Նախ ծրագրում խոսվում է բացարձակապես Արցախի կարգավիճակի և անվտանգության մասին։ Ընդ որում, այդ թեմայով պետք է փաստորեն բանակցի Հայաստանը։ Այդպես է գրված ծրագրում։ Այսինքն՝ բանակցելու է այն թեմաների վերաբերյալ, որոնք բացառապես Արցախի իրավատիրույթում են»,- նկատում է նախկին ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ տարակուսելի է նաև այն,որ ծրագրում որևէ կերպ չի նշվում Արցախի տարածքային բաղադրայլը․ «Ըստ էության, տարածքը թողնված է փակագծերից դուրս, իսկ դա նշանակում է, որ տարածքը նաև սակարկելի կարող է դիտարկվել»։ Ուստի նա եզրակացնում է, որ «կամ ԱԳՆ-ում չեն լսել՝ պարոն Փաշինյանն ինչ է ասել, կամ Փաշինյանը ուշադիր չի եղել այս ծրագրի հետ կապված, երբ համաձայնություն է տվել այս ձևակերպումներին»։

Մելիքյանը մատնանշում է, որ ծրագրում չկա որևէ հղում առ այն, որ կառավարությունը նպատակ ունի Արցախը դարձնել գործընթացի լիիրավ մասնակից։ «Դրա փոխարեն այնտեղ ձևակերպված է այնպես, որ Արցախը որոշիչ և կտրուկ խոսքի իրավունք կունենա գործընթացի ավարտական փուլում։ Թե դա ինչ է նշանակում՝ Աստված գիտի»,- նշում է Մելիքյանը։

Վարչապետ Փաշինյանը, ըստ Արցախի նախկին ԱԳ նախարարի, ԼՂ խնդրի առթիվ նոր ձևակերպումներ է դրել շրջանառության մեջ, որոնք կառավարության ծրագրում արտացոլված չեն, և դա հակասություն է առաջացնում: «Իրականում այս ձևակերպումները Հայաստանին պատանդ են պահում Մադրիդյան սկզբունքներին»,- եզրակացնում է նա։

Մելիքյանի խոսքով՝ ծրագրում պետք է ուրվագծվի տարածքը, որտեղ պետք է ապահովվի Արցախի ժողովրդի անվտանգությունը, հակառակ դեպքում հակառակորդը կօգտվի այդ ձևակերպումներից։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին այսօր փոխարինած երկկողմ հանդիպումների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի խաղաղությանը՝ Մելիքյանն ասաց․ «Այսօր սահմանին խաղաղ իրավիճակ է՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանն այդ խաղաղ իրավիճակը փորձում է մեզ վրա ծախել։ Ծախել այսպես՝ դուք տարածքները հանձնեք, իսկ մենք կապահովենք խաղաղ իրավիճակ սահմանային գծից, կարող ենք ապահովել նաև հիմա, քանի դեռ չեք հանձնել տարածքները։ Դա մեր կողմից բարի կամքի դրսևորում է։ Բայց իրականությունն այլ է․ ադրբեջանական կողմն ակնկալում է տարածքներից դուրս բերում»։

Ուստի, ըստ Մելիքյանի, խաղաղ պահելով սահմանը, Ադրբեջանն այսօր ձևավորում է հիմքեր՝ Արցախի տարածքների զիջման համար։ Սակայն հողեր հանձնելու մասին խոսակցությունները, ըստ Մելիքյանի, ավելի ներքաղաքական ենթատեքստ ունեն․ «Բայց մի բան հստակ է․ Փաշինյանի կառավարությունը 2 ճանապարհ ունի՝ կամ պետք է վերադառնա Մադրիդյան սկզբունքներին, կամ պետք է ջանքներ գործադրի բանակցային օրակարգը փոխելու համար»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել էր, թե «մենք պետք է պատրաստ լինենք փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա, ամեն ինչ անհնար է», ինչին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «անհայրենիք կերպար» էր անվանել նրան: Դրանից հետո ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ պահանջում են զրկել Սոֆյա Հովսեփյանին մանդատից:

«Նորընտիր պատգամավորները դեռ քաղաքական ճանապարհ ունեն անցնելու»,- կատարվածի առթիվ տեսակետ հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարարը՝ հավելելով․ «Եվ եթե ժամանակի ընթացքում լուրջ սայթաքումներ չունենան, նրանց քաղաքական տերմինաբանությունը կհղկվի և այս կարգի կտրուկ և թերևս հիմնազուրկ հայտարարություններ չեն արվի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան