Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում պետք է միասնական մոտեցում ձևավորենք․ պառակտումը կարող է շատ թանկ արժենալ․ Թևան Պողոսյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն արդեն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ դա նշանակում է, որ Ազգային ժողովը պետք է վերահսկողական գործառույթ ստանա։  Այս համատեքստում հարկավոր է բոլոր կարևոր հարցերի համար հանրային լայն քննարկումներ անցկացնել, հակառակ դեպքում մենք չենք կարողանա հասնել նրան, ինչին ձգտում էինք հեղափոխության իրականացման շրջանում, այն է՝ քաղաքական մշակույթի փոփոխությանը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։

Փարձագետի համոզմամբ՝ խորհրդարանում այժմ կա 2 ընդդիմադիր ուժ, որոնք, սակայն,  ըստ կարգավիճակի են ընդդիմություն։

«Հայաստանում պետք է այնպիսի միջավայր ձևավորվի, որ մենք կարողանանք խոսել քաղաքական բանավեճերի և գաղափարների, արժեքների, մոտեցումների մակարդակով պայքարի մասին՝ չկենտրոնանալով անձերի վրա: Պետք է փորձել շփման եզրեր գտնել նախկին և ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների միջև, ինչպես դա տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի և Մխիթար Հայրապետյանի միջև։ Նման մոտեցումը կարող է միասնական օրակարգ ձևավորել արտաքին սպառնալիքների և վտանգների ֆոնին: Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մենք պետք է միասնական մոտեցում ձևավորենք, քանի որ այստեղ պառակտումը կարող է շատ թանկ արժենալ», – ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը հույս հայտնեց, որ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է մայիսի 9-ից մինչև այսօր, քիչ-քիչ կամրագրվի ոչ միայն մեր հանրության պատկերացումներում, այլ նաև միջազգային հանրության մոտ։

Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման գործընթացին՝ Թևան Պողոսյանը շեշտեց, որ այն լեգիտիմությունը, որն ունի  Հայաստանի իշխանությունը, նեղացրել է  Արցախի դաշտում նրանց լիազորությունները։

Նրա խոսքով՝ արցախյան հարցի հանգուցալուծման միակ ճանապարհը բանակցություններն են, որևէ մեկը զիջումների չի գնալու։

«Եվ ես ուրախ եմ, որ կա այս ընկալումը։ Հայաստանը, միևնույն է, մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը և իր պարտականությունների շրջանակում աշխատելու է»,- նկատեց փորձագետը։

Իսկ ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի Արցախի հետ, Թևան Պողոսյանն ասաց, որ սյս հարցը լսելիս ինքը միանգամից մտաբերում է 1921 թ․-ից սկսած հարցի զարգացումը. «Սովետական շրջանում մի բան արին, մինչև այդ չէին բանակցում, 88-ին չէին բանակցում կամ Մոսկվա էին գնում, պատերազմ տեղի ունեցավ իրենց հրահրմամբ, հայկական կողմը հաղթեց, ադրբեջանական կողմը Բիշքեկում ստորագրեց պայմանագիր նաև Արցախի հետ։ Միակ փաստաթուղթը, որը կյանքի է կոչվել, եռակողմ պայմանագիրն է, իսկ մնացածը, որտեղ չկա Արցախի ստորագրությունը, կյանքի չի կոչվել։ Հիմա եթե ինձ ասում են՝ երբեք չի լինելու դա, ասում եմ՝ արել եք։ Կարծում եմ՝ այս հարցում միակ լուծումը կարող են լինել բանակցությունները»։

Աղավնի Սուքիասյան