Ընդդիմությունը չի կողմնորոշվում, թե կառավարության ծրագրում որտե՞ղ է հեղափոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը կառավարության ծրագրից հեղափոխական ակնկալիքներ ունի:

«Ես կուզենայի, որ ծրագրից փչի հեղափոխության շունչը»,- ցանկանում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության ծրագրով տրվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը։ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը մի փոքր այլ կարծիքի է ծրագրի նպատակների մասին։

«Կառավարության ծրագիրը հեղափոխական չպետք է լինի, հեղափոխությունն արդեն արձանագրել ենք, մնում է դրա արդյունքներն իրացնենք ծրագրային դրույթներում»,- հակադարձում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կարդացել է կառավարության ծրագիրը և չէր ասի, թե հիացած է նրանով՝ այնտեղ ժամկետներ չկան:

«Ծրագրում անպայման պետք է նշվեն ժամկետներ, եթե ծրագրում ժամկետ չկա, կասկածի տակ է դրվում ծրագրի իրականացման նախ՝ արդյունքը, ապա վճռականությունը։ Որովհետև բավական չէ ասել, որ մենք հաստատակամ ենք, դա խոստում է»,- պնդում է պարոն Պետրոսյանը։

Նրա տպավորությամբ կառավարությունն ավելի շատ խոստումներ է տալիս, քան ներկայացնում է, թե հատկապես երբ է լավ լինելու ժողովրդի համար։ Ինքը հույս ունի, որ մյուս շաբաթ խորհրդարան բերվող ծրագիրը փոփոխման ենթակա է․ «Ես հույս ունեմ, որ այս կառավարությունը չի հետևի նախորդ կառավարության օրինակին, և ծրագիրը չի ներկայացնի որպես ավարտուն տեքստ, որտեղ ոչինչ չի կարելի փոխել, հակառակ դեպքում էդ բազմակարծության ապահովման ցանկությունը կհանձնենք հողին»։

Պարոն Պետրոսյանի գործընկեր Միքայել Մելքումյանը դեռ ուսումնասիրում է կառավարության ծրագիրը, այնտեղ նույնիսկ իր սրտով մի դրույթ կա, բայց հենց դա էլ հիասթափեցրել է նրան:

«Անցյալ տարի ես ուրեմն երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115-ից 58 միլիոն դրամ, հունվարի 1-ից փաստորեն իջել է։ 58,35 է, իսկ դուք գիտեք, որ փոքր և միջին բիզնեսի համար շատ կենսական նշանակություն ունի, որովհետև հարկման ռեժիմ է փոխվում։ Որովհետև ԱԱՀ-ն շատ ավելի բարձր է, քան շրջհարկը։ Եվ ես նայում եմ ուրախությամբ, որ էդ 115-ը պահպանվում է, այն կա կառավարության ծրագրում  և հարկային օրենսգրքում։ Բայց իմ մոտ մի հետաքրքիր հարց է առաջանում։ Այսինքն, էդ իմ գրածը ինչո՞վ է տարբերվում իրանց գրածից, այսինքն, երկու-երեք ամիս առաջ ես գրել էի պահպանել, մերժում ա կառավարությունը, հիմա պահպանում է»,- հակասական զգացմունքներն է ներկայացնում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը դեռևս չի ասի, թե ինչքանով է այս ծրագիրը հեղափոխական։ Փոխարենը իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը անկախ ծրագրում տեղ գտած դրույթներից այն համարում է հեղափոխական։

«Այդ հանգամանքը՝ կոռուպցիայից զերծ, մոնոպոլիաներից զերծ, արդար դատական համակարգով միջավայրը ինքնին արդեն հեղափոխական է Հայաստանի համար»,- արձանագրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը։

Հայտնի է, որ ծրագրով կառավարությունը 2019-ի համար խոստանում է առնվազն 5 տոկոս տնտեսական աճ։ Նկատեցինք, որ նախկին իշխանությունները երկնիշ տնտեսական աճեր էին խոստանում և ապահովում, բայց իրենց ծրագրերը հեղափոխական չէին անվանում, գործող կառավարությունն առաջարկում է առնվազն 5 տոկոս տնտեսական աճ և խոստանում է տնտեսական հեղափոխություն: «Նախկինում, երբ գրանցվում էր տնտեսական այդ երկնիշ աճի ցուցանիշները, մեր հանրությունը լեգիտիմ հարցադրում էր անում՝ լավ, բա որ տնտեսությունը երկնիշ աճ է գրանցում, մարդկանց բարեկեցությունը ինչո՞ւ միանիշ աճ չի գրանցում, մարդիկ ավելի աղքատանում են»,- համեմատում է իշխանական պատգամավորը։

Պատգամավորը խոստանում է, որ իրենք նախկին կառավարություններից տարբերվելու են նրանով, որ ոչ երկնիշ աճեր խոստանալով անելու են այնպես, որ մարդիկ հատկապես իրենց վրա զգան տնտեսական հաջողությունները։

Մհեր Արշակյան