«Եթե մարդկանց կյանքի որակը չլավանա, իշխանության հանդեպ վստահությունը կնվազի»․ Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
Բոլորը

Կառավարության նոր ծրագրում հեղափոխական կարելի է համարել այն, որ արտահանման մեջ նախատեսվում է մեծացնել ոչ այնքան հանքարդյունաբերության, որքան մնացած ապրանքների ծավալները։

«Դա բավականաչափ հավակնոտ տարբերակ է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք չպետք է մոռանանք, որ մշտապես հանքարդյունաբերության ասեղի վրա նստած ենք եղել, և քաղաքականությունը գնում է նրան, որ մենք, ըստ էության, պետք է ավելի նվազեցնենք ասեղից կախվածությունը և էս ֆոնի վրա ապահովենք ավելի առաջանցիկ աճի տեմպեր։ Այսինքն, սա նշանակում է, որ էականորեն մենք տնտեսության կառուցվածքում պետք է էական փոփոխություն անենք և խթանենք մեր տնտեսության արտահանելի հատվածը»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։

Արտահանումը նախկին 40 տոկոս հասցնելու թիրախային նպատակից, ըստ Արտակ Մանուկյանի, նախատեսվում է հասցնել 45 տոկոսի։ «Իմ քայլի» պատգամավորն ակնկալում է, որ այս ծրագրով առաջնորդվող կառավարությունն արդեն տարվա վերջում պետք է ունենա արդյունքներ, որոնք արդեն տարվա վերջում փոքր-ինչ կլավացնեն մարդկանց կյանքի որակը։

«Եթե սա չլինի 2019 թվականին, մեծ հաշվով մենք կունենանք բավականաչափ մեծ հասարակության կողմից վստահության նվազում։ Ինչո՞ւ։ Որովհետև հասկանալի է, որ 2019-ը էն կարևորագույն տարին է, որն, իհարկե, բարդ տարի է, պայմանավորված ԵՏՄ-ով, հարկային նոր օրենսգրքի փոփոխությամբ, որը նոր խաղի կանոններ է, և ակնկալվում է, որ 2019-ին էդ որակական փոփոխության սաղմերը պետք է տեսանելի լինեն, հակառակ դեպքում՝ բավականաչափ մեծ վստահության նվազում կլինի»,- զգուշացնում է իշխանական պատգամավորը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առանձնապես մեծ նշանակություն չի տալիս, որ երեկ հրապարակված կառավարության ծրագրում ոլորտների բարելավման մասին խոստումները թվերով ամրագրված չեն։

«Չկա պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար որևէ կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը շեշտադրվի, և ինչ չափով։ Եվ որ արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը ծրագրին, թե՞ ավելի կարևոր է քաղաքականության ուղղության հռչակումը և ձգտումը առավելագույն ցուցանիշին հասնելը, որը ծրագրի ներկայացման սկզբում էդքան էլ հաշվարկելի չէ»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա չի կարող ասել, որ տարվա վերջին յուրաքանչյուր հայաստանցի իր վրա զգալու է կառավարության ծրագրի արդյունավետությունը։ Նա ասում է, որ ամեն ինչ պիտի արվի, որ զգա։

«Ունենալ էնպիսի իրավիճակ, որ բոլորը հավասարապես զգան փոփոխությունը, ավելի շատ ցանկության է նման, քան իրականում հնարավոր է հասնել։ Բայց գոնե ընկալումը, որ արդարաբար է, էն ինչ-որ տեղի է ունենում, և եթե որևէ մեկը պակաս չափով է զգացել և էդտեղ ինքն ունի իր մասնաբաժինը, կարծում եմ, պիտի դրան հասնենք»,- փորձում է բացատրել ֆինանսների նախարարը։

«Փոփոխությունները միանգամից չեն լինելու»,- ասում է տնտեսագետ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Կառավարությունը կարող է արտաքին պարտքն ավելացնելով թոշակներ բարձրացնել և ասել, որ կյանքի որակը լավացնում է:

«Շատերը դրանից երջանիկ կլինեն։ Բայց հետո դա մեր տնտեսությանը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի, ինչի մեջ որ հայտնվել ենք վերջերս։ Այսինքն՝ նախկինում վերցրած պարտքերի պատճառով էսօր մենք ռեսուրս չունենք սոցիալական խնդիրները լուծելու համար։ Դրա համար էդ սպասելիքները որ կան, պետք է բալանսավորված լինեն ու հասարակությանն էլ ճիշտ բացատրել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Կառավարությունն, ըստ Բաբկեն Թունյանի, իրավունք չունի օդի մեջ խոստումներ տալ, որոնց գերի կդառնա։ Ծրագրի ամեն կետը պետք է հիմնավորվի։

Մհեր Արշակյան