«Ինքը, իրոք, շատ ճնշված ձայնով ասաց, որ արդեն ուշ է»․ Լարիսա Ալավերդյանը՝ Մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 15:50
Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար
13.08.2026 | 15:43
ՄԹ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13.08.2026 | 15:38
Դավիթաշենի գերեզմանատան մոտ թմրամիջոց իրացնելու կասկածանքով 35-ամյա տղամարդ է ձերբակալվել
13.08.2026 | 15:30
Անվանի բժիշկը կարծում է, որ Կառլոս Ալկարասը պայքարում է դեպրեսիայի դեմ
13.08.2026 | 15:22
Կիևին անհրաժեշտ է Patriot հրթիռների՝ ԱՄՆ պաշարներից 5%-ը․ Զելենսկի
13.08.2026 | 15:22
Վիճաբանություն ԱԺ միջանցքում. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղար նշանակվեց // Զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 15:03
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 20 վագոն ցորեն կուղարկվի
13.08.2026 | 14:57
Սևաստոպոլում ռումբի պայթյունի հետևանքով զոհ կա․ նախնական տվյալներով՝ նա ՌԴ ռազմածովային ուժերի սպա է
13.08.2026 | 14:52
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
13.08.2026 | 14:43
Լռությունը համաձայնության նշան է. Փաշինյանը` ԵՏՄ-ում իր ելույթի՝ անարձագանք մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգության» նախկին պատգամավոր, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը երեկ հարցաքննվել է ՀՔԾ-ում որպես վկա։ Factor.am-ի հետ զրույցում նա հաստատեց Անահիտ Բախշյանի՝ օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասածը, որ Մարտի 1-ի երեկոյան, մինչ արտակարգ դրության մասին հրամանագիրը կվավերացվեր ԱԺ-ում, ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանին, թեև հավելեց, որ զորքի մասին հարց չի տվել։

«Իհարկե, դա տեղի է ունեցել։ Տիկին Անահիտը ազնվագույն տիկին է»,- հեռախոսազրույցի մասին ասաց Ալավերդյանը՝ պնդելով, որ զորք բերելու մասին խոսակցություն չի եղել։ «Ես իմ աչքով չեմ տեսել տենց բան, թեկուզ եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ։ Ես զանգեցի, ասացի, ուզում եմ խոսել պարոն վարչապետի հետ և խնդրեցի, որ միացնեն։ Երևի մի երկու-երեք րոպերից հետո զանգը եկավ, ու ես մտահոգությունս արտահայտեցի»,- պատմեց Ալավերդյանը՝ շարունակելով․ «Բառիս բուն իմաստով ասել եմ, որ ինչ էլ որ պիտի արվի, ճիշտ է, որ ոչ թե գիշերվա մեջ արվի, այլ սպասեք առավոտը։ Ինչպես ասում են՝ լավ գործերը գիշերվա վրա չեն թողնում։ Ինքը, իրոք, շատ ճնշված ձայնով ասաց, որ արդեն ուշ է։ Ես զորքի անուն էլ չեմ տվել։ ․․․Ես հարց չեմ տվել՝ զորք մտե՞լ է, չի՞ մտել»։

Հարցին, թե այդ դեպքում Սերժ Սարգսյանն ինչի առթիվ էր ասել՝ արդեն ուշ է, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Որովհետև ես ասացի՝ ոչ մի բան չձեռնարկեք ցուցարարների նկատմամբ։ Ես այնտեղ եղել եմ ու այնտեղ րոպե առ րոպե լարվածությունը աճում էր։ Եվ քանի որ ասում էին, որ զորքեր են մտցնում, իմ խնդիրը բացարձակապես զորքը չի, ներքին գործերով էլ կարելի է ողբերգական հետևանքներով գործողություններ անել։ Տիկին Անահիտն էլ չի ասում, որ ես ասել եմ՝ զորք է մտնում։ Ես ասել եմ, որ կան ասեկոսեներ տարբեր և լարվածությունն աճում է, դրա համար ասել եմ, ինչ որ պետք է արվի, մի արեք գիշերվա վրա»։

Հարցին, թե եթե այդ օրը զոհեր չլինեին, գործող իշխանությունը կշարունակեր պաշտոնավարել, տիկին Ալավերդյանն այսպես պատասխանեց․ «Իհարկե։ Ես ունեմ իմ սեփական կարծիքը, որ այն խավը, որը որ ղեկավարում էր այդ բողոքները, շատ քիչ ուներ հիմքեր այդ օրը հենց հարթակից հայտարարել, որ ուր որ է՝ հիմա պիտի գնանք ու իշխանությունը վերցնենք, որովհետև հաղթող կողմը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես մի անգամ հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին և փաստերին ի հակառակ՝ եկել է իշխանության 1996 թ-ին։ Ես չունեմ հիմքեր հավատալու Լևոն Տեր-Պետրոսյանին, որ 2008 թվականին ինքը հաղթել է»։

ՀՀ առաջին ՄԻՊ-ը հորդորում է ՀՔԾ-ին՝ բազմակողմանի քննել Մարտի 1-ի գործը՝ մասնավորապես սադրիչների մասով։ «Այդ բոլորը պետք է բացվի, որ չլինի էնպես, որ հիմա մի ուղղությունով գնան, տարիներ անցնեն, հետո ուրիշ ուղղությունով գնան»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ գործի բացահայտումը պետք էր սկսել ներքին օղակներից, իսկ այն, որ գործը սկսել են «ամենավերևից», դժվարություններ է առաջացնելու։

ՀՀ առաջին ՄԻՊ-ը թավշյա հեղափոխությունից հետո մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հակասական է համարում։ Ըստ նրա՝ «դատաիրավական համակարգում կա ամենավատ ինտերցիոն շարունակություն»։

Մանրամասները դիտեք հարցազրույցում։

Մարինե Խառատյան