Ադրբեջանի արձագանքը լիովին հասկանալի է․ բախվում է փակուղուն, որից իրեն թվում էր՝ դուրս է գալիս․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor.amի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

Երկու օր առաջ ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Մենք նույնիսկ չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը»։ Դրան անմիջապես արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ այսպիսի հարցապնդմամբ. «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»։ Այս երկու հայտարարությունից հետո ինչպիսի՞ զարգացումներ ակնկալել:

– Կտրուկ փոփոխությունների մինչ այժմ եղած զարգացումներից սպասել պետք չէ: Ընդհանրապես՝ այդ հայտարարություննները պետք է դիտարկել դիրքային պայքարի տրամաբանության շրջանակում, որ երկու կողմում էլ ընթանում է՝ սկսած ապրիլյան պատերազմից, երբ ակնհայտ դարձավ Ադրբեջանի ռազմական դիվանագիտության մարտավարության ձախողումը և փակուղին, որում գտնվում է Բաքուն: Դրանից հետո Բաքուն գնաց որոշակի զիջումների՝ հռետորաբանության որոշակի մեղմացում և այլն, ձգտելով հետագայում չեզոքացնել այն անմիջական ազդեցությունը, որ ապրիլյան արկածախնդրությունն ու ագրեսիան ունեցան Վիեննայի հանդիպմամբ և օրակարգով, որը հետաքննությունների մեխանիզմ ներդնելու օրակարգն էր:

Մի շարք այլ հանգամանքների արդյունքում դա նրան զգալիորեն հաջողվեց, և Թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանը փորձեց նաև օգտագործել Հայաստանի իշխանության անփորձության հանգամանքը՝ դա դիտարկելով հավասարակշռող գործոն այն առավելությանը, որ Հայաստանը ստացավ հեղափոխությանը միջազգային արձագանքի շնորհիվ: Եվ հիմա Բաքուն փաստացի բախվում է մի իրավիճակի, երբ, այդուհանդերձ, չնայած անփորձությանը՝ Հայաստանի իշխանությունը շատ արագ կարողացավ մտնել պրոցեսի մեջ: Զուգահեռ մի շարք հետաքրքիր արտաքին քաղաքական նախաձեռնություններ եղան, հատկապես՝ Եվրասիական ինտեգրացիոն միավորումներում, որտեղ Հայաստանը բարձրացրեց բավական էական հարցեր, օրինակ՝ այդ միավորումների՝ իրական ռազմաքաղաքական բնույթին առնչվող: Հայաստանի ղեկավարությունը Դավոսի հանդիպումից հետո բավական էական շեշտադրումներ արեց, և Ադրբեջանի արձագանքը լիովին հասկանալի է, որովհետև դարձյալ բախվում է փակուղու, որից, իրեն թվում էր, թե կարողանում էր դուրս գալ:

– Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Հայաստանի իշխանությունը փոխզիջումների մասին հարցին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել: Արդյո՞ք այս հայտարարությամբ հիմք է ստեղծվում բանակցությունների փուլում կոշտ դիրքերից հանդես գալու համար:

– Այս հայտարարությունն առաջին անգամ չէ, որ հնչում է, Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ տարբեր առիթներով հնչեցվել է: Սա շատ կարևոր արձանագրում է: Առնվազն ելակետային արձանագրում է այն ռազմավարական խնդրի համատեքստում, որ կա հայկական կողմի առաջ. դա Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից դուրս գալն է, որովհետև այդ սկզբունքները, որոնք, իբր, կառուցված են փոխզիջումային տրամաբանության հիման վրա, իրենց խորքային իմաստով ենթադրում են միայն զիջում: Այսինքն՝ այդ սկզբունքները բերում են ստատուս քվոյի փոփոխության, որտեղ հայկական կողմից իրական անվտանգության ռեսուրսների մի մասը վերցվում են, և դրա փոխարեն տրվում են առավելապես թղթային անվտանգության ռեսուրսներ, և դրան գումարած՝ խաղաղապահների մասին այն դրույթը, որ ընդհանրապես սպառնում է առավել քաոտիկ վիճակ ստեղծել արցախյան գոտում: Եվ ստացվում է, որ փոխզիջումն իրականում հայկական կողմի փոխզիջումն է:

Ռազմավարական հեռանկարում մենք հայտնվում ենք անվտանգության անբարենպաստ վիճակում, և Հայաստանը հիմա խնդիր ունի դուրս գալ այս տրամաբանությունից, և այդ հայտարարությունները՝ ներառյալ այն, որ վարչապետը  բանակցելու իրավունք չունի Արցախի անունից, սրանք նվազագույն հայտարարություններ պետք է դիտարկել, որից սկսած պետք է հետևողականորեն բազմաթիվ այլ քայլեր անել՝ Մադրիդյան տրամաբանությունից դուրս գալու համար: Այստեղ կա շփոթմունք, որ փոխզիջումային տրամաբանությունը խաղաղության կանոնն է, հակառակ դեպքում՝ մենք կստանանք պատերազմ: Բազմաթիվ փաստարկներ կան այստեղ, բայց ամենագլխավոր, ամենացավալին, մեր մաշկի վրա ամենազգայուն փաստարկն այն է, որը մենք տեսանք քառօրյա պատերազմի տեսքով, թե ինչի է բերում փոխզիջումային տրամաբանությունը: 25 տարի մենք հավատարիմ ենք մնացել այդ տրամաբանությանը, խաղաղություն չգտնելով՝ մենք ստացել ենք պատերազմ: Հանրային տիրույթում պետք է դուրս գալ այն նենգափոխումներից, որ փոխզիջումներն են իրական խաղաղության տրամաբանությունը։ Դրա տակ պետք է տեսնել իրական քաղաքական իրավիճակը, շահերը՝ թե՛ մեր, թե՛ ներգրավված շահառու ուժային կենտրոնների, և հասկանալ, որ այստեղ իրականում այդ մոտեցումները ծուղակ են Հայաստանի համար, և բացի նորանոր սպառնալիքներից՝ այլ տեղ չեն տանում:

– Անդրադառնանք խնդրի հայաստանյան ընկալումներին: Արտգործնախարարներ Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո, երբ տարածված հայտարարությունում նշվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործուն քայլերի գնալու անհրաժեշտության մասին, հնչեցին տարատեսակ մտահոգություններ: Հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե խաղաղությանը նախապատրաստելը վտանգ է պարունակում, նորից շրջանառվեց տարածքներ հանձննելու հայտնի թեզը: Արդյո՞ք վարչապետի՝ «Մենք նույնիսկ չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը» հայտարարությունը չի հերքում այդ թեզերը:

– Դա չակերտավոր ավանդական մոտեցում է Հայաստանի քաղաքականության մեջ։ Բոլոր իշխանությունները մեղադրվել են հողեր հանձնելու մտադրության կամ պատրաստակամության համար: Անցնող ամիսներին Փաշինյանը բացառել և հերքել է, բայց այստեղ նույնիսկ Փաշինյանի՝ բացառելու և հերքելու խնդիրը չէ, այստեղ հետևյալ հարցն է. հնարավո՞ր է նման զարգացում՝ մի կողմից Հայաստանի հանրության դիրքորոշման պայմաններում, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական իրավիճակի: Ամենախոսուն հայտարարություններից մեկն օրերս արեց Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, որը Երևանում հայտարարեց, թե ուժային կենտրոնների, միջազգային հանրության շրջանում կա կոնսենսուս՝ բացառել ռազմական գործողությունները և ռազմական լուծումը: Սա հայտարարություն էր այն մասին, որ կա կոնսենսուս՝ ստատուս քվոն պահպանելու շուրջ: Ինչի՞ց է գալիս սա: Գալիս է նրանից, որ ուժային կենտրոնները հասկանում են, որ ստատուս քվոն փոխելը լուրջ խնդիր է, և խնդիր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունից, լուրջ խնդիր է նաև իրենց մեջ, որովհետև այստեղ բախվում են իրենց շահերը. ոչ մի ուժային կենտրոն չի ցանկանում ստատուս քվոն փոխել՝ մարդասիրական, խաղաղասիրական նկատառումներից ելնելով:

Ստատուս քվոն փոխելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել սեփական շահերով, ռազմավարությամբ, և բոլորի միջև կա մրցակցություն: Եվ այդ մրցակցությունն այն աստիճան է, որ նրանք գալիս են կոնսենսուսի, որ գոնե համաձայնվեն ստատուս քվոն պահելու և մրցակցությունը պատերազմի չվերածելու հարցում: Ելակետ պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական համատեքստը, և դրա վրա կառուցենք մեր պետական շահերը, ռազմավարությունը: Մենք տեսնում ենք, որ այդ համատեքստը մեզ թույլ է տալիս կառուցել ավելի համարձակ ռազմավարություն, և ինքնավստահ լինել:

Իհարկե՝ այստեղ միայն խնդիրն այն է, որ մենք կարողանանք որպես պետություն, միջազգային հարաբերությունների սուբյեկտ, տեր կանգնել այն աշխարհաքաղաքական տարածքին, որը ռեալ՝ դե ֆակտո գտնվում է մեր վերահսկողության, մեր պատասխանատվության տիրույթում արդեն 25 տարուց ավելի: Եթե մենք չկարողանանք մեր ռեսուրսով կրել այդ պատասխանատվությունը, կառաջանան խնդիրներ և սպառնալիքներ, որովհետև աշխարհում ոչ մի տարածք անպատասխանատու սուբյեկտների ներքո չի թողնվում: Սրա մասին մենք պետք է մտածենք և մեր ռազմավարությունը կառուցենք՝ հարցերի այս լայն շրջանակը դիտարկելով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան