Կոնդում լրագրողներին խոչընդոտելու միջադեպով դատական նիստը կրկին հետաձգվեց. դատավորը վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր խորհրդարանական ընտրությունների օրը Կոնդ թաղամասում Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ բռնություն գործադրելով լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով երրորդ դատական նիստը, որը կրկին հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Կոնդ թաղամասում ՀՀԿ-ական պատգամավորի շտաբի տարածքում մի խումբ անձինքն խոչընդոտել էին Araratnews.am-ի նախկին լրագրող Շողիկ Գալստյանի և «Ազատության»  թղթակից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը, և ինչպես լրագրողներն էին պնդում, վիրավորել և քաշքշել էին նրանց:

Միջադեպի մասնակիցներից երկուսին՝ Ջուլիետա Կոկոլյանին և Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող` Araratnews.am լրատվական կայքի  ներկայացուցիչ` լրագրող Շողիկ Գալստյանի և  «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչ` լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելով` խոչընդոտել են վերջիններիս լիազորությունների իրականացմանը:

Նիստին ներկա էին տուժող Շողիկ Գալստյանն ու նրա ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը, ամբաստանյալ Լևոն Գասպարյանը և մյուս ամբաստանյալ Ջուլիետա Կոկոլյանի պաշտպան Արարատ Գրիգորյանը:

Այսօր նշանակված նիստի ընթացքում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը մեղադրյալ Ջուլիետա Կոկոլյանի պաշտպան Արարատ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ որն է նրա պաշտպանյալի բացակայության պատճառը:

«Երկու օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից, վիճակը ծանր է չի կարող ներկայանալ դատարան»,- պարզաբանեց պաշտպանը: Դատավորը խնդրեց ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն Արարատ Գրիգորյանն ասաց, որ դեռևս չի կարողացել ձեռք բերել այդ փաստաթղթերը, բայց խոստացավ հաջորդ նիստին անպայման ներկայացնել դրանք:

«Հուսով եմ՝ հասկանում եք, որ գործը չի կարող այդքան ձգձգվել և հաջորդ նիստին պատշաճ կներկայանաք»,- արձագանքեց դատավորը: Մյուս ամբաստանյալ Լևոն Գասպարյանը դատական նիստին ներկայացել էր առանց պաշտպանի, դատավորը ամբաստանյալից ճշտեց, թե որն է պատճառը: Գասպարյանն էլ պարզաբանեց՝ ֆինանսական միջոցներ չունի փաստաբանին վճարելու համար: Գագիկ Պողոսյանը ամբաստանյալի խնդրանքով որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավելու մասին:

Բացի ամբաստանյալ Ջուլիետա Կոկոլյանից, այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաև տուժող Սիսակ Գաբրիելյանը, նրա ներկայացուցիչը ու գործով ներգրվված մի քանի վկա:

«Դատարանը՝ նկատի ունենալով, որ տուժողը և վկաներից Հայկ Պետրոսյանը, Անահիտ Սուքիասյանը, Ռոզա Նահապետյանը, Անահիտ Հակոբյանը, Հասմիկ Մարտիրոսյանը, Սաթենիկ Սաֆարյանը պատշաճ ծանուցված են եղել նիստերի մասին և չեն ներկայացել, ուստի որոշում եմ նշված տուժողին և վկաներին հաջորդ նիստին բերման ենթարկել, որոշման կատարումը հանձնարարում եմ ոստիկանության համապատասխան բաժնին»,- հայտարարեց դատավոր Գագիկ Պողոսյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին ժամը 16:00-ին: