«Այս նախագիծը օրենք չի դառնալու»․ փաստաբանները զգուշացնում են՝ իրենց հարկային բեռի ավելացումից կտուժեն քաղաքացիները և արդարադատությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նախօրեին հրապարակվել է e-drafts.am կայքում, հարուցել է փաստաբանների դժգոհությունը։ Եթե նախագիծն ընդունվի փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ՝ ավելացված արժեքի հարկով։ Այսինքն՝ կստացվի, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ կավելանա։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է այն բացասական հետևանքները, որոնք կգրանցվեն, եթե այդ նախագիծը կյանքի կոչվի․ «Եթե մենք փաստաբանությանը վնասենք դրանից տուժելու է արդարադատությունը, ավելին՝ սա բերելու է նրան, որ շատ քաղաքացիներ չեն կարողանալու դիմել փաստաբաններին, փոքր ձեռնարկատերերը չեն կարողանալու գործել, հանրային պաշտպանների թիվը պիտի ավելացվի, որի արդյունքում կավելանան նաև պետության ծախսերը»։

Այս իշխանությունները փորձում են կրկնել նախորդների սխալները, Factor.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահը՝ հավելելով, որ վերջին վեց ամիսներին իրենք ստիպված են եղել փաստաբանների իրավունքների պաշտպանության կոչերով հանդես գալ ավելի հաճախ, քան վերջին 4-5 տարիների ընթացում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ նմանատիպ նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ պետք էր քննարկման դնել։ Ըստ նրա՝ նախագծի ընդունումը կհանգեցնի փաստաբանական ծառայությունների թանկացմանը․ «Մեր ընդհանուր հաշվարկներով հարկային բեռը 5 տոկոսից կհասնի 25 տոկոսի սահմանների, այսինքն՝ մոտ հինգ անգամով կավելանա, որը կանդրադառնա նաև հաճախորդի վրա»։

Երկրորդ խնդիրը, ըստ Զադոյանի, այն է, որ նույն հարկի ռեժիմի պայմաններում աշխատելու պարագայում կխախտվի առողջ մրցակցությունը անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանների և խոշոր իրավաբանական ընկերությունների միջև։ Այստեղ արդեն կտուժեն անհատ ձեռնարկատեր փաստաբանները։

Բացի այդ, Կարեն Զադոյանը ունի մտավախություն, որ փաստաբաններին հարելու նախագծի ընդունումը նրանց կարող է մղել ստվերային գործարքների։

«Այս նախագիծը օրենք չի դառնալու»,- Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝  նշելով, որ նախագծի հեղինակները պատկերացում չունեն, թե ինչ սոցիալական վիճակում են գտնվում փաստաբանները և իրականությունից կտրված են․ «Ես կոչ կանեմ նաև իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի, ի վերջո, բացահայտեն ու ցույց տան, թե սրա իրական նպատակը որն էր»։

Ի դեպ, փաստաբանները վստահեցնում են, որ իրենք վճռական են տրամադրված, և եթե իրենց կարծիքները հաշվի չառնեն՝ պատրաստ են նաև բողոքի ակցիաներ իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան