Գեներալ Մանվելի հետտոնական վերադարձը ԱԱԾ մեկուսարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

Ամանորյա տոներն ընտանիքի հետ անցկացնելուց հետո գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին վերադարձավ քրեակատարողական հիմնարկ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց դատախազության բողոքը և գեներալին կալանավորելու որոշում կայացրեց․ «Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի։ Այսինքն՝ այսօր կկալանավորվի»,- հայտարարեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը։

Պատճառաբանելով դատական նիստի դռնփակ լինելը՝ դատախազության ներկայացուցիչը զերծ մնաց հավելյալ մեկնաբանություններից։ Դատարանում լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափեցին նաև Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ու հեռացան հետնամուտքով։ Ավելի ուշ գեներալի շահերը ներկայացնող, փաստաբան Արսեն Մկրտչյանը մեկնաբանեց դատարանի որոշումը․ «Դատարանի որոշումն, իհարկե, մեզ համար անակնկալ չէր։ Անցած դատական նիստի ժամանակ էլ եմ ասել, որ մարդիկ չեն փոխվում, նկատի ունեմ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Նրա տրամադրվածությունը իմացել ենք, հայտնի է եղել, որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Ադրբեջանցիներին ուրախացնելու որոշում է կայացվել և այդպես էլ պետք է լիներ։ Որևէ անակնկալ չկա»։

Յոթ ամիս ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր դատարան չէր ներկայացել։ Նրան կալանավորելու որոշումը դատավորն ընթերցեց դատարանի բակում ընթացող հավաքի աղմուկի ներքո։ Տասնյակ քաղաքացիներ ոգևորվեցին Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատարանի որոշումից։

Ակտիվիստները հայտարարեցին, թե գեներալին կալանավորելու որոշման մեջ ունեն իրենց ավանդը․ «Հաղթեցինք բոլորս և ամենակարևորը՝ հաղթեց նոր կառավարությունն իր ուղերձով, ընդհուպ՝ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ակտիվիստ Հայկազ Մակարյանը։ Մեր հարցին, այսինքն՝ ըստ իրեն քաղաքական ճնշո՞ւմ է եղել, Մակարյանը պատասխանեց․ «Քաղաքական ճնշում չկա, բարոյական, իրավական ճնշում»։

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց՝ գեներալի կալանավորումով իրենք դադարեցնում են բողոքի ակցիաները․ «Սրանով մենք ևս մեկ անգամ նորից հեղափոխություն արեցինք՝ ընդդեմ արդարադատության։ Ես վստահ եմ, որ այլևս նման անօրինական որոշումներ չեն կայացվելու։ Արդարադատությունն այսքան ժամանակ փորձում էր Մանվել Գրիգորյանին ինչ-որ ձև ազատության մեջ պահել։ Վստահ եմ՝ նրան դատապարտելու են և նրան առաջադրված բոլոր մեղադրանքները հաստատվելու են»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ:

Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաների կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կարծիքով՝ մի քանի գործոններ կային, որոնք գեներալին անազատության մեջ պահելը դարձնում էին անհրաժեշտ․ «Մանվել Գրիգորյանն իր կլանի համար հանդիսանում է հենվելու կետ։ Էջմիածնում նկատվում է նրանց ակտիվությունը։ Հանրության համար այնքանով է վտանգավոր, որ քաղաքացիներից մեկը կարող է չդիմանալ, պոռթկալ ու գնալ ոչ օրինական քայլերի։ Մենք դա չենք ուզում»։

Առաջին ատյանի դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ էր արձակել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։ Որոշում կայացնելիս դատարանը հաշվի էր առել նաև, որ Մանվել Գրիգորյանն ունի 16 հիվանդություն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Վերաքննիչ քրեական դատարանն այս փաստը պիտի հաշվի առներ․ «Եթե Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են պատժի կրման պայմանների հետ, նա պետք է չկալանավորվի։ Մենք հիշում ենք, թե Հաց բերողի դեպքում ինչ աղմուկ էինք բարձրացրել և տեղին»։ Մանվել Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան տեղափոխվեց դատական որոշումից 4 ժամ անց՝ քաղաքացիական ավտոմեքենայով։ Մանվել Գրիգորյանի ձեռքերը շղթայված չէին, կարդրերից պարզ է դառնում, որ իր հետ ներս է մտցնում մեկ շիշ ջուր և սրբիչ։

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել էր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքները։ Հայտնաբերվել էին «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, զինվորական և շտապօգնության ավտոմեքենա, սեփականության վկայականներ, ինչպես նաև՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանքով արկղեր՝ աշակերտների նամակներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան