Եթե նախկին իշխանությունը նշանակում էր պաշտոնյաներ, նոր իշխանությունը՝ ընդդիմություն․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանի հետ

– ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն երկրորդ օրն է՝ նիստեր է գումարում: Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինը, ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի վերահսկողության ներքո: Պարոն Խզմալյան, ի՞նչ տպավորություն ունեք նոր խորհրդարանից, թեև այն հասցրել է միայն ղեկավար կազմ ընտրել:  

– Արդեն մատնանշեցիք հիմնական խնդիրը, որին առնչվելու է և՛ Ազգային ժողովը, և՛ ողջ հասարակությունը: Խնդիրն այսպիսին է. իշխանության գործադիր և օրենսդիր թևերը գտնվում են մեկ մարդու վերահսկողության տակ:

– Հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը նախորդ ամիսներին պատճառաբանում էր, որ զարգացում ապահովելու համար իրենց վերահսկողություն է պետք նաև Ազգային ժողովում, և դա նրանք ստացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

– Այդպես չէ: Եթե հիշենք, որ ընդհանրապես իշխանությունն ունի երեք թև՝ երրորդը դատական իշխանությունն է, ապա չկա ոչ մի հիմք կարծելու, որ ստեղծված պայմաններում երրորդ թևն էլ չի վերահսկվելու առաջին երկուսի կամ գոնե գործադիրի կողմից: Այսինքն՝ մեծ հաշվով իրավիճակը չի փոխվել, փոխվել են ցուցանակները, իսկ բովանդակությունը մնում է նույնը: Դասական ժողովրդավարության տեսանկյունից դա անառողջ իրավիճակ է հասարակության, պետության, նաև՝ տնտեսության զարգացման համար:

– Ինչո՞ւ է անառողջ: Այդ լծակներն իշխանություններին տվել է ժողովուրդը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

– Մենք ինքներս անընդհատ խոսում ենք անցումային շրջանի մասին, և իշխանությանն է պատկանում անցումային արդարադատության գաղափարը: Ժողովրդավարությունը նույնպես գտնվում է անցումային շրջանում: Խոսել այն մասին, որ ժողովուրդն է տվել քվեն, ժողովրդի ո՞ր տոկոսն է տվել այդ քվեն։ Չենք կարող հայտարարել, որ սա ամբողջ հասարակության քվեն է, որովհետև ընտրողների մի մասը չի գնացել քվեարկելու, քանի որ իմաստ չի տեսնում: Ես կարծում եմ, որ մենք արդեն առնչվում ենք քաղաքական, գաղափարական ճգնաժամի, և այդ ճգնաժամն այն է, որ Հայաստանում չկա ընդդիմություն: Մենք անգամ ականատես եղանք մի տարօրինակ, զավեշտալի իրավիճակի, որ եթե նախորդ իշխանությունները նշանակում էին պաշտոնյաների, ապա նոր իշխանությունները նշանակում են ընդդիմություն:

– Խորհրդարանո՞ւմ, թե՞ ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտում չկա ընդդիմություն:

– Առայժմ խորհրդարանը: Մենք տեսնում ենք, որ օրենսդիր մարմնում ստեղծվել է բավական միաբևեռ իրավիճակ:

– Կարծում եք՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արմատական կամ ուժեղ ընդդիմություն չե՞ն լինելու:

– Ես ընդհանրապես չեմ համարում, որ նրանք ընդդիմություն են: Եվ հենց այդ կրքոտ վեճերը, որոնք ծավալվում են, թե ով է իրական ընդդիմություն, ով է կլասիկ ընդդիմությունը, վկայում են, որ իրականում խոսքը ոչ թե բովանդակության, այլ ձևի մասին է: Խորհրդարանում ներկայացված չեն ազգայնական, ընդգծված արևմտամետ, գաղափարական ընդդիմադիր կուսակցությունները, և դա ոչ միայն այդ կուսակցությունների, այլև խորհրդարանի, մեր հասարակության և պետության խնդիրն է: Որովհետև դա նշանակում է, որ ԱԺ-ում հասարակությունն արտացոլված չէ, ինչպես պետք էր:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները նախկինում քննադատում էին սուպերվարչապետական համակարգը և հայտարարում, որ իրենք կհավասարակշռեն այն։ Հիմա նորից նույն տեսակետներն են հայտնում, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն անում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ է դա դանդաղում։

– Եթե որևէ մեկին թվում է, որ կիսանախագահական համակարգը խորհրդարանական կառավարման համակարգով փոխարինելով Սերժ Սարգսյանը ընդամենը ցանկանում էր երկարացնել իր իշխանությունը, այդպես չէ։ Սահմանադրական փոփոխության մասին Ս․Սարգսյանը հայտարարել է 2013թ․ Մոսկվայում արած այն խայտառակ հայտարարությունից հետո, թե ՀՀ-ն ցանկանում է միանալ Մաքսային միությանը։ Բայց Վլադիմիր Պուտինը երկրորդ բանն էլ պահանջեց՝ Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման համակարգին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան