ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի ստորագրումը մեզ համար առաջնահերթություն է․ ֆինանսների նախարար

Լուրեր

12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի ստորագրումը մշտապես գտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության օրակարգում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«2008 թվականից, երբ ես տեղափոխվեցին Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը՝ որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,- վստահեցրեց Արամյանը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրին օրերս անդրադարձել է նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ նշելով, որ հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը: Նա նաև կոչ է արել Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը` առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը:

Factor.am-ի հարցրին՝ հնարավո՞ր է նշել, թե ինչ ժամկետներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագիրը կստորագրվի, նախարարը պատասխանեց. «Բարդ է ասել, կարծում եմ՝ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք տանելու, որովհետև այս հարցն ավելի քան 20 տարի է` քննարկվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան