Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Քաղաքացի Խաժակ Թովմասյանի ահազանգից երկու օր անց դեռևս ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։ Թովմասյանը, որն իր հետ տեղի ունեցած դեպքի մասին ահազանգել էր Factor TV-ին, այսօր ստիպված է եղել անձամբ Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնել։

Հիշեցնենք, որ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է այն մասին, որ սեպտեմբերի 11-ին Հրազդանի ոստիկանների կողմից բռնության է ենթակվել։ Նա ուղարկել է նաև տեսանյութ, որում երևում են այն վնասվածքները, որոնք, նրա պնդմամբ իրեն պատճառել են ոստիկանները։

Դեպքից հետո Խաժակ Թովմասյանը դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից օրենքով սահմանված կարգով տեղյակ են պահել Ոստիկանությանը, որն արդեն պարտավոր էր վարույթ նախաձեռնելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չի արել։ ՆԳՆ Ոստիկանությունից Factor TV-ին միայն հայտնել են, որ դեպքի մասին հրապարակումից անմիջապես հետո ծառայողական քննություն է նշանակվել։

Խաժակ Թովմասյանի ահազանգի հիման վրա Factor TV-ի հրապարակումը ևս կարող էր առիթ լինել վարույթ նախաձեռնելու համար, ինչը ևս  չի արվել։

Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ 

 

  1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`

1) ֆիզիկական անձից.

2) իրավաբանական անձից.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

  1. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: Սակայն օրենքում նշված «կարող են» ձևակերպման նպատակը  քննիչին բացարձակ  հայեցողություն տալը չէ՝ մամուլի հրապարակման առթիվ վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը որոշելիս։

Օրենսդիրը թվարկում է, թե առերևույթ հանցանքի մասին հաղորդում ստանալիս որ դեպքերում է, որ քննիչը պարտավոր է վարույթ նախաձեռնել, ինչպես նաև նշում է, որ այս սուբյեկտների կողմից ներկայացված հաղորդումներից բացի առերևույթ հանցանքի մասին կարող են լինել նաև մամուլի հրապարակումները, որոնք ևս կարող են դառնալ վարույթ նախաձեռնելու առիթ։

Տվյալ դեպքում  Factor TV-ի հրապարակումն այն մասին, որ Խաժակ Թովմասյանի պնդմամբ իրեն 10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել, ինչպես նաև տեսանյութը, որում երևում են նրա վնասվածքները, ակնհայտորեն առերևույթ հանցանքի մասին են, ինչպիսի պայմաններում պետք է արդեն իսկ վարույթ լիներ նախաձեռնված, ինչը, փաստորեն, չի արվել։

Նշենք նաև, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ վարույթը նախաձեռնվում է 24 ժամվա ընթացքում։

Արաքս Մամուլյան