«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:

Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

«Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնայի ու անընդհատ գլխիս էին բոքսով խփում»,- պատմեց Թովմասյանը՝ նշելով, սակայն, որ իր նկատմամբ բռնություն գործադրածների մեջ կան անձինք, որոնց տեսնելու դեպքում կճանաչի:

Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։

Այնուհետև մոտ 6 ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո, ըստ քաղաքացու, իրեն տեղափոխել են Հրազդանի քննչական, որտեղ քննիչ Մոնիկան (ազգանունը չի հիշում-խմբ․) տեսել է իր վնասվածքները, սակայն դրանց ուշադրություն չի դարձրել, դրանց վերաբերյալ իրեն հարցեր չի տվել: Գործով, որի շրջանակներում քննիչին են ներկայացրել Թովմասյանին, նա վկայի կարգավիճակ է ունեցել:

«Իմ մտահոգությունն էն ա, որ իրենք էդ ոստիկանության բաժանմունքի կամերաները կջնջեն: Կջնջեն, թե ոնց են ինձ քարշ տալով տանում՝ արյունը վրայիցս չռալով»,- ահազանգում է Թովմասյանը:

Վերջինիս խոսքով՝ այս դեպքին նախորդել է ոստիկանության օպերատիվ աշխատակցի զանգը, որով Թովմասյանին կանչել էին բաժին՝ կնոջ բողոքի հիման վրա։ Քանի որ նա Երևանում է եղել, խնդրել է ներկայանալ հաջորդ օրը։ Դեպքի օրը Թովմասյանի խոսքով, ինքն ինքնակամ եկել է ոստիկանության բաժանմունքի մոտ, զանգահարել աշխատակցին և հայտնել ներկայանալու պատրաստակամության մասին։ Սակայն ոստիկանն ասել է, որ սպասի իր զանգին, որից ընդամենը 40 րոպե անց տեղի է ունեցել հարձակումը։

Քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր նկատմամբ բռնություն է կիրառվում, սակայն առաջին անգամ է, որ ինքը բարձրաձայնում է այդ մասին:

Քննչական բաժնում, ըստ Թովմասյանի, քննիչն առաջարկել է խոսել կնոջ հետ հարաբերությունների մասին, սակայն Թովմասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ըստ Թովմասյանի՝ քննչական գործողությունը տեսաձայնագրվել է տեսախցիկով, այն տևել է 30 վայրկյանից 1 րոպե և տեսանյութում արձանագրված են իր վնասվածքները:

Այս դեպքերից հետո, քաղաքացուն ազատ են արձակել, որից հետո, ըստ նրա պատմածի, երկու անգամ ուշագնաց է եղել։

Ահազանգով ժամանած շտապօգնության բժիշները նրան տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն շուտով պարզվել է, որ համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) կարիք կա, իսկ բժշկական կենտրոնում այդ սարքից չունեն, ուստի նրան ուղեգրել են Երևան։

Մեզ հետ զրուցելիս Թովմասյանը Երևանի ճանապարհին էր: Ասաց, որ ոստիկանները փորձել են «Հրազդան» բժշկական կենտրոնից նրան նորից տանել բաժանմունք, սակայն ինքը հրաժարվել է գնալ:

Խաժակ Թովմասյանը պնդում է, որ կարող է ապացուցել, որ միջադեպից 5 րոպե առաջ ինքը որևէ վնասվածք չի ունեցել, ինչը ֆիքսված է այն վայրի տեսախցիկների ձայնագրություններում, որտեղից ինքը դուրս է եկել։

Նա նաև ուղարկել է տեսանյութ, որում Երևում են այն վնասվածքները, որոնց, նրա պնդմամբ իրեն պատճառել են ոստիկանները:

Factor TV-ին քաղաքացու ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ կստանա նաև Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից:

Արաքս Մամուլյան