Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ իր մտահոգություններն ու առաջարկել դրա նկատմամբ նոր հարկեր սահմանել՝ աշխատողների ոլորտներից դուրս մղելուն զուգընթաց, գրում է Meduza-ն։

«Կարծում եմ՝ մենք պետք է հարկ սահմանենք արհեստական բանականության թոքենների և ռոբոտների վրա։ Հիմա, եթե դուք գործատու եք և աշխատանքի եք ընդունում մարդուն, հարկեր եք վճարում նրա վաստակածից։ Բայց եթե ռոբոտ եք գնում, սովորաբար կարող եք դրա արժեքն անմիջապես դուրս գրել՝ որպես արտադրական ծախս։ Հարկային համակարգը բառացիորեն դրդում է մարդկանց փոխարինել մեքենաներով»,- նշել է նա։

Ըստ Microsoft-ի հիմնադրի՝ նման հարկը որոշ չափով կդանդաղեցնի մարդկային աշխատուժից արագ հրաժարումը և կօգնի միջոցներ հայթայթել վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ամրապնդման համար։

«Այն պետք է նպատակային լինի, որպեսզի չդանդաղեցնի արհեստական ​​բանականության՝ բացառապես օգտակար կիրառությունները, օրինակ՝ առողջապահության և կրթության ծախսերի կրճատման հարցում»,- հավելել է Գեյթսը։

Արհեստական բանականության ապագայի մասին, դրա սրընթաց զարգացման պայմաններում, վերջերս արտահայտվել են նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների այլ ձեռնարկատերեր։ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրապարակել էր մեծածավալ էսսե՝ նվիրված արհեստական բանականության ոլորտի ապագային։ Այս թեմային անդրադարձել է նաև Իլոն Մասկը The Economist-ի գլխավոր խմբագիր Զանի Մինթոն Բեդոուզի հետ հարցազրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի