Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նկարը գեներացվել է արհեստական բանականությամբ

«Բոլոր նրանք, ովքեր կողմ են «մեղավոր» վճռին, խնդրում եմ բարձրացրեք ձեռքերը։ Այսպիսով, 11-ը՝ «մեղավոր»։ Իսկ ովքե՞ր են կողմ «անմեղ» վճռին։ Մեկը»․ սա դրվագ է «12 զայրացած տղամարդ» հոլիվուդյան ֆիլմից․ ատենակալները պետք է միաձայն որոշեն՝ դեռահասը մեղավո՞ր է իր հոր սպանության համար, թե՞ ոչ։ Սկզբում բոլորը վստահ են՝ մեղավոր է, բայց ատենակալներից մեկի կասկածը փոխում է ամեն ինչ։  

Արդարադատության՝ միայն ֆիլմերից մեզ ծանոթ այս համակարգը կարող է ներդրվել Հայաստանում։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը Factor TV-ին հայտնեց՝ հանձնաժողովը կողմ է քվեարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման առաջարկին։

«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որն առանց Սահմանադրական փոփոխության հնարավոր չի»,- ապրիլի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է՝ արդարադատության ոլորտի խնդիրները պահանջում են «վիրահատական» լուծումներ․ «Սերժսարգսյանա-ռոբերտքոչարյանա արդարադատությունն ինքն իրեն վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել և քաղցկեղը հեռացնել»։

Իրավական ոլորտի ոչ բոլոր մասնագետներն են աջակցում նման «վիրահատական» միջամտություններին։ Նրանցից մեկն Ադելաիդա Բաղդասարյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում ցանկանում են ներդնել մի ինստիտուտ, որն իր արդյունավետությունը չի ապացուցել անգամ ԱՄՆ-ում, որտեղ այն ունի երկարամյա կիրառություն։  

«Այս պարագայում, երբ դու ունես փոքր բնակչություն, փոքր համայնքներ, երդվյալ ատենակալների ընտրությունն ինքնին դառնում է շատ մեծ խնդիր։ Ի՞նչն է երդվյալ ատենակալների ինստիտուտի ամենադրական մասը․ այն, որ գործը լսում են անաչառ 12 հոգի։ Շատ դժվար է փոքր համայնքում գտնել այդ անաչառ մարդկանց»,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ադելաիդա Բաղդասարյանը։

Նա հղում է կատարում Հյուսիսային Կարոլինայի Գերագույն դատարանի՝ դեռևս 43 տարի առաջ կայացրած որոշումներից մեկին, որում արձանագրվել է՝ մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը «թաղամաս է», որտեղ արդար դատավարությունը հնարավոր չէ՝ առանց վայրի փոփոխության։ Այնինչ՝ փաստաբան Գագիկ Խաչիկյանն այդ ճանապարհով գնալն անհրաժեշտ է համարում, թեև չի կարծում, թե ինստիտուտի ներդրումն արդարադատության համակարգի բոլոր խնդիրները միանգամից լուծելու է։ 

«Այդ նույն դատավորները հասարակության անդամներ են, իրենց հետ կապված էլ այս ամեն ինչը կարող ենք ասել, որոնք ասում ենք ատենակալների հետ կապված»,- նշում է նա։

Փաստաբանի խոսքով՝ ամերիկյան մոդելի ներդնումը խնդրահարույց կլինի Հայաստանի պայմաններում։ Խաչիկյանն առաջարկում է դիտարկել ուկրաինական փորձը, որտեղ դատավորները և ժողովրդական ատենակալները միասին են որոշում կայացնում։ Այս տարբերակն օգտագործվում է ծանր հանցագործությունների քննության ժամանակ։ Նա համոզված է՝ ինստիտուտի ներդնումը միայն դրական ազդեցություն է ունենալու դատական համակարգի վրա, եթե ձևական չլինի։

«Երդվյալ ատենակալների միջոցով արդարադատության իրականացումը, կարծում եմ, մինչև այսօր եղած ամենակարևորը և ընդունվածն է։ Շատ կարևոր է, որ իշխանությունը քաղաքական կամք ունենա և ինստիտուտը ներդնելու խնդիրը լուծի ոչ թե ձևական, այլ բովանդակությամբ»,- ասաց Խաչիկյանը։

Ադելաիդա Բաղդասարյանը մտահոգված է, որ փոփոխությունը բացասական կազդի դատաքննության ժամկետների վրա։ Ատենակալների ընտրությունը հեշտ գործընթաց չէ, դրան մասնակցում են նաև դատավարության կողմերը, և ընդհանուր հայտարարի գալը դժվար է։ Բացի այդ, ատենակալների թեկնածուները կարող են հրաժարվել դատավարությանը մասնակցելուց։ Բաղդասարյանի խոսքով՝ համաշխարհային միտումը գնում է դեպի ինստիտուտից հրաժարում, ոչ թե ներդնում։

«Մի շարք առաջատար երկրներ նախկինում ունեցել են երդվյալ ատենակալների ինստիտուտը, սակայն հետագայում հրաժարվել են։ Գերմանիան ինստիտուտը վերացրել է 1924 թվականից, Հնդկաստանը՝ 1973-ին, Սինգապուրը՝ 1969-ին, Հարավային Աֆրիկան՝ 1969-ին, Շվեյցարիան՝ 2011-ին։ Ֆրանսիան շատ խիստ սահմանափակումներ է մտցրել այդ ինստիտուտի հետ կապված 2023-ից, Նիդեռլանդներում ինստիտուտը վերացված է եղել դեռևս 1813 թվականից»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ նույնիսկ իր հիմնական կիրառման երկրում՝ ԱՄՆ-ում, ատենակալների ներգրավմամբ դատավարությունների թիվն աստիճանաբար նվազում է։ Ե՛վ մեղադրող, և՛ պաշտպանական կողմերը հաճախ նախընտրում են ունենալ կանխատեսելի արդյունք, քան ատենակալների անկանխատեսելի որոշումը․ «Մեր երկիրը գնում է այդ միտումին հակառակ, հասկանալի չէ, թե ինչ հիմնավորումներով»։ 

Ըստ Բաղդասարյանի՝ ժյուրիով դատավարությունները շատ ծախսատար են, բացի այդ, երդվյալ ատենակալներն ավելի խոցելի են արտաքին ճնշումների նկատմամբ, քան պրոֆեսիոնալ դատավորները։ Խնդիր է նաև ենթակառուցվածքների բացակայությունը։ 

Իսկ Գագիկ Խաչիկյանի գնահատմամբ՝ սկզբունքի կիրառումն այնքան կարևոր է, որ հնարավոր բացթողումները կարելի է շտկել ժամանակի ընթացքում․ «Ինստիտուտն ինքն իրենով լուծում է ամենակարևոր հարցը՝ հանրության վստահությունն արդադատության նկատմամբ։ Սա այնքան եմ կարևորում, որ մնացած խոչընդոտները դառնում են երկրորդական և լուծման ենթակա»։

Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման վերաբերյալ քննարկումները Հայաստանում դեռ շարունակվում են։ Սահմանադրության նախագծի տեքստը դեռ հրապարակված չէ, և առայժմ պարզ չէ, թե ինչ տեսքով է արդարադատության այս մոդելը հանձնվելու հանրության դատին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան