Իմ ելույթի պահին 2 եվրոյով եղել է տոմս, գները լողացող են․ Փաշինյանը՝ Գյումրի-Լառնակա տոմսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«ԱԺ-ում իմ ելույթի պահին, ապրիլի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս, գիտեք, որ գները լողացող են»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրի-Լառնակա ավիատոմսերի գնին:

Երկու օր առաջ նա ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Գյումրի-Լառնակա ավիատոմսերի գներով պայմանավորված Կառավարության բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է 5 հատ «տուդա-աբռատնը» տոմս գնել։

Factor.am-ը պարզել էր, որ վարչապետի պնդումը չափազանցեցված է և Փաշինյանի հաշվարկը շեղվում է իրականությունից և գերագնահատում է թոշակառուների հնարավորությունը։

«Ո՞վ ասաց, որ մարդը թոշակի տարիքում պետք է գամված լինի իր տանը։ Մեր նպատակն է, որ թոշակների բարձրացման և մատչելի ավիացիայի շնորհիվ մեր թոշակառուները նախ շատ շրջագայեն Հայաստանում, ապա նաև՝ արտերկրում։ Դա բարեկեցիկ կյանքի կարևոր մասն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։