Փաշինյանը չափազանցնում է․ թոշակառուն Գյումրի-Լառնակա 5 ավիատոմս չի կարող գնել

Լուրեր

25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
Բոլորը

Երեկ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը չափազանցված պնդում է արել Գյումրի-Լառնակա ավիատոմսերի գների մասին։ Նրա ասածի մի մասը ճիշտ է, մյուս մասը՝ խիստ չափազանցված։

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Այսինքն 900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կա», – նշել է Փաշինյանը։

Սա իրականություն է․ապրիլի 15-ին ցերեկվա դրությամբ ապրիլի 19-ի թռիչքի տոմսերը 2,19 եվրոյով էին վաճառվում Wizzair-ի կայքում (երեկ երեկոյան գները բազմապատիկ բարձրացել էին)։ Բայց սա մեկ ուղղությամբ թռիչքի գինն է։ Հետադարձ թռիչքների գները շատ ավելի բարձր են։ Եվ հենց այստեղ է, որ Փաշինյանի հետագա հաշվարկը շեղվում է իրականությունից և գերագնահատում է թոշակառուների հնարավորությունը։ «Այսինքն, ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է 5 հատ «տուդա-աբռատնը» տոմս առնի», – պնդել էր Փաշինյանը։

Իրականությունն այն է, որ կիրակի օրվա հաջորդող հետադարձ թռիչքների գները երեկոյան արդեն 24 եվրոյի սահմաններում էին։ Այսինքն Փաշինյանի ասած «տուդա-աբռատնը» կամ երկկողմանի միայն մեկ տոմսը երեկոյան արժեր 26,18 եվրո։ Եվ թոշակների բարձրացված մասը բավարար չէր լինի երկկողմանի 5 տոմս գնելու համար։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից սահմանվել են թոշակների նոր շեմեր, մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը ավելացել է 10 հազար դրամով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ավիատոմսերի այս գները ձևավորվում են պետական սուբսիդավորումից հետո։ Կառավարությունը սահմանել է, որ որոշակի պայմանների բավարարելու դեպքում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նոր ուղղությամբ թռիչքների տոմսերը սուբսիդավորվում են 15 հազար դրամով, իսկ Երևանի «Զվարթնոցից» թռիչքները՝ 20 հազար դրամով։

Եվ այս սուբսիդավորման համար, ըստ ՏԿԵ նախարարի հայտարարության, 2026 թվականի համար նախատեսվել է 3 մլրդ դրամ։ Ասել է թե՝ տոմսերի գները նվազեցնելու հարցում զգալի դերակատարում է ունեցել հարկատուների միջոցներից ձևավորվող պետական բյուջեից հատկացված ֆինանսավորումը։

Գարիկ Հարությունյան