293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Փաշինյան Նիկոլ, Միրզոյան Արարատ, Ավանեսյան Անահիտ, Պապիկյան Սուրեն, Պապոյան Գևորգ և ևս 288 հայտնի և անհայտ անուններ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուրբաթ օրը հրապարակեց իր ընտրական ցուցակը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջնական ցուցակը ձևավորվեց երկու փուլով․ սկզբում 1028 կուսակիցները երեք օր տևած քվեարկությամբ ընտրեցին ցուցակի առաջին 50 հոգուն, հաջորդ փուլով ձևավորեցին վերջնական ընտրական ցուցակը։ Երկրորդ փուլի 30-յակի մրցապայքարից դուրս էին մնացել Անդրանիկ Քոչարյանը, Էմմա Պալյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սարգիս Խանդանյանը և Գագիկ Մելքոնյանը․ նրանք համեմատաբար քիչ ձայներ էին հավաքել։

Ընտրական ցուցակի հնաբնակների կողքին հայտնվել են նաև նոր անուններ․ ցուցակի առաջին 50-յակում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը, Գյումրիի ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը և այլք։ Ամենաշատ ձայներ ստացածը երկու փուլերով էլ Նիկոլ Փաշինյանն է, թեև ներկուսակցական ընտրություններում նրա օգտին չքվեարկողներ ևս եղել են։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա եղբոր, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի թեկնածությունները չէին հաստատվել դեռևս վարչության նիստում. «Ես իմ գործունեությամբ՝ չակերտների մեջ ասեմ՝ ցավեցրել եմ որոշ մարդկանց, դեռևս չեմ ցանկանում անուններ տալ»,- նշել էր պատգամավորը։

Անուններ տալու կարիք չեղավ․ ավելի ուշ հեռակա բանավեճ սկսվեց կուսակիցներ Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի, այսօր արդեն՝ Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև։ Չնայած բողոքարկմանը՝ Սարգսյանն այդպես էլ չհայտնվեց ցուցակում։

Եթե Սարգսյանն ուզում էր, բայց այդպես էլ չընդգրկվեց ցուցակում, ապա ՔՊ-ական պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, Լիլիթ Կիրակոսյանը և Քրիստինե Պողոսյանը պարզապես չառաջադրվեցին։

Փաշինյանի նախկին աներորդի Հրաչյա Հակոբյանը որպես պատճառ նշել էր, որ ցանկանում է նվազեցնել քաղաքական պաշտոններում ԽԾԲ-ի ինստիտուտը։

Ի վերջո, ընտրական վերջնական ցուցակը կազմված է, թեկնածուները՝ մարտական տրամադրված, սակայն դեռ անորոշ է՝ հունիսի 7-ի արդյունքներով, եթե ՔՊ-ն խորհրդարան անցնի, քանի մանդատ կստանա, ինչի արդյունքում էլ կորոշվի, թե ովքեր կզբաղեցնեն պատգամավորի աթոռը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան