Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Նոր կադրեր են հրապարակվել Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է եկեղեցում մի տղամարդ հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, որն այսօր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, կալանավորվեց 2 ամսով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձի գործով։ Նոր տեսանյութում երևում են Փաշինյանի մասնակցությամբ դրվագին նախորդող իրադարձությունները։

Հարվածողը պետական պահպանության ծառայության աշխատակից է, որն աչքի էր ընկել նաև հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում։ Նա քաղաքացուն, բերանը փակելով, հեռացրել էր վանքից, երբ վերջինս կարգալույծ հռչակված Տեր Արամին ավազանի անունով էր դիմել։                                                                                                                        

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնում են՝ տարածված նոր տեսանյութի վերաբերյալ հաղորդում չեն ստացել, այդ պատճառով այն չի ուսումնասիրվում։  

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ տեսանյութերը նույն գործի 2 դրվագներ են, որոնք արդեն պետք է ուսումնասիրված լինեին։

«Ես կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պիտի սպասի, որ որևէ բողոք կամ հաղորդում ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին, այլ ինքը նաև նախաձեռնողականություն դրսևորի տվյալ հնչեղ գործի՝ ամենայն մանրամասնությամբ քննությանը և բացահայտմանը»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

18-ամյա տղայի կալանավորումը իրավապաշտպանը խնդրահարույց է համարում։ Դատարանը հաշվի չի առել անձին բնութագրող հատկանիշները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Դավիթ Մինասյանը դեռ դպրոցական է, նախկինում վարքի հետ կապված խնդիրներ չի ունեցել։

«Հետքը, որը կարող է թողնել թեկուզ կարճատև կալանավորումը, եթե, օրինակ, մտածենք, որ հաջորդ անգամ խափանման միջոցը կփոխեն, միևնույն է, ազատազրկման վայրում կարճատև գտնվելը կարող է թողնել անջնջելի հետք անձի ճակատագրի վրա։ Բանտը վայր է, որտեղ մարդկանց և՛ հոգեկան առողջության հետ կապված մարտահրավերներ են առաջանում փակ տարածքում, և՛ մարդը կարողանում է արդեն հաղորդակից լինել արատավոր պրակտիկաներին, որոնք ընդունված են հենց բանտային փակ պայմաններում»,- ասաց Հովհաննիսյանը։

Մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպը հակասական մեկնաբանությունների տեղիք էր տվել․ որքանո՞վ խիստ պետք է լինի քրեաիրավական գնահատականը, արդյո՞ք միջադեպը նախապես պլանավորված է եղել։ Այսօր դատարանի բակում միջադեպի մասին մանրամասներ պատմեց 18-ամյա Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը։ 

«Ինքն ընկնում է, իրեն խփում են, ընկնում է, վեր է կենում, եղբայրը իրեն պահում է, օգնում է, հետո այդ հրմշտոցի մեջ բրդում են, բան են անում, երեխա է, կներեք էլի, 18 տարեկան է, դեկտեմբերին է լրացել։ Բայց իմ երեխան է, այդ հրմշտոցի մեջ կարող է ինքը բան է արել՝ ես այստեղ եմ ուզում կանգնել կամ բան, չգիտեմ։ Թող անաչառ քննություն լինի»,- նշեց Գայանե Մինասյանը։

Մարտի 31-ին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել միջադեպից հետո ձերբակալվածներին՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Դավիթին, նրա եղբորը՝ Միքայելին, և ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Գևորգյանին միջադեպից հետո ձերբակալել են։ Գևորգյանը, ըստ նախաքննական մարմնի, կազմակերպել է եկեղեցում տեղի ունեցած գործողություները, սակայն վերջինը պնդում է՝ տղաներին չի ճանաչել։ 

«Երբ տեսել եմ՝ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք, եկեղեցում տենց բան չեն անում»,- պատմում է Գևորգ Գևորգյանը։

Դավիթի եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 5 միլիոն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը։ Որդու կալանավորման մասին լսելուց հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը դատարանի բակում վատացավ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին ուշագնաց է եղել Դավիթ Մինասյանը, տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Շատ չանցած որոշվել է, որ 18-ամյա տղային պետք է տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

«Ասում ենք՝ սպասե՛ք, փաստաթղթերը բերենք, որպեսզի դուք կարողանաք գաք եզրահանգման՝ ինչի՞ պատճառ է այս գիտակցության կորուստը, որովհետև երեխան ունի ախտորոշված ուշաթափություն, կոլապս: Չսպասեցին, տեղափոխեցին Արմավիր»,- նշեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Դավիթի փաստաբանները պնդում են՝ տղան առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ չբացահայտված ալերգիա, հիմնարկում նրան պատշաճ բուժօգնություն ցույց տալ չեն կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան