ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Լուրեր

26.09.2024 | 23:31
Թուրքիան նախապատրաստվում է Լիբանանից իր քաղաքացիների հնարավոր տարհանմանը
26.09.2024 | 23:10
Ալիևը որդուն, ըստ ամենայնի, պատրաստվում է նշանակել Ադրբեջանի երկրորդ փոխնախագահ
26.09.2024 | 23:06
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ
26.09.2024 | 22:56
Դուրովը քննիչներին հայտնել է իր տարեկան եկամտի չափը՝ 1 դիրհամ կամ 25 ռուբլի
26.09.2024 | 22:43
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
26.09.2024 | 22:32
Ադրբեջանը քննարկում է Թուրքիայից նոր հարվածային ԱԹՍ-ներ գնելու հարցը
26.09.2024 | 22:24
Ինչու են Մինասյանի գլխին սև ամպեր կուտակվում․ ՔՊ-ում փակագծերը դեռ չեն բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2024 | 22:20
Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները
26.09.2024 | 22:20
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.09.2024 | 22:09
«Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառների վրա ՌԴ-ի կողմից ավերված ուկրաինական քաղաքներ են պատկերված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2024 | 21:54
«Խախտումները բավականաչափ շատ էին»․ ո՞վ է հայտնվել ԻԱԿ-ի սև ցուցակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2024 | 21:41
Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտում փոխըմբռնման ռազմավարական հուշագիր են ստորագրել
26.09.2024 | 21:30
ՀՀ-ն սպառնալիքների առաջ է, ՌԴ-ն թշնամական պահվածք ունի․ ԵՄ-ի ընտանիքում լինելը մեր շահն է․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2024 | 21:16
Բլինքենը ՌԴ միջուկային դոկտրինը փոխելու՝ Պուտինի հայտարարությունն «անպատասխանատու» է որակել
26.09.2024 | 21:05
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Դրա համաձայն՝ Պենտագոնը Կիևին կտրամադրի զինամթերք HIMARS MLRS-ի համար, 105 մմ և 155 մմ հրետանային արկեր, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, զրահապատ և ականներից պաշտպանված մեքենաներ, պարեկային նավակներ, ինքնագնաց կամրջային համակարգեր, ինչպես նաև զենք, զինամթերք, օժանդակ սարքավորումներ և նախկինում փոխանցված զենքերի պահեստամասեր, գրում է Current Time-ը։

Ըստ ամերիկյան կողմի՝ սա 2021 թվականի օգոստոսից ի վեր Սպիտակ տան կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության 66-րդ տրանշն է ԱՄՆ ՊՆ պահուստներից։

Վերջին անգամ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել էր Ռամշտեյնի հանդիպման ժամանակ։ Դրա գումարը կազմում էր 250 մլն դոլար: 65-րդ օգնության փաթեթը ներառում էր զինամթերք, այդ թվում՝ HIMARS, Javelin և AT-4, Bradley հետևակի մարտական մեքենաներ, M113 զրահափոխադրիչներ և այլն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում ասել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն «ավարտին ավելի մոտ է», քան շատերը կարծում են, և դաշնակիցներին կոչ արել ուժեղացնել ուկրաինական բանակը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի