Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները
Քաղաքականություն
26.09.2024 | 22:20Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին: