Մյունխենում կայացավ բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Տղամարդկանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվեց A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

