Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից 161 կմ հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ավելի վաղ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել քաղաքից ոչ հեռու։ Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գտնվել են 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին …

