Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որով ընդլայնվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) լիազորությունները և ավելացվում է աշխատակիցների թիվը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր տելեգրամի ալիքում հուլիսի 28-ին հրապարակված տեսաուղերձում։ «Այսօր ես ստորագրեցի օրենք, որով ամրապնդվում են Անվտանգության ծառայության ուժերը․ ծառայությանը տրվում են ավելի շատ հնարավորություններ իրականացնելու …

