Մինսկում ԱԹՍ է խոցվել․ բեկորներն ընկել են բնակելի շենքի բակում

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Մինսկի երկնքում  հուլիսի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարք է խոցվել, որի բեկորները ընկել են Մատուսևիչի փողոցի 72-րդ տան մոտակայքում։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

«Հուլիսի 29-ին գիշերը  ժամը 2-ի սահմաններում, ՀՕՊ հերթապահ ուժերը հայտնաբերել և կասեցրել են Բելառուսի Հանրապետության օդային տարածքում անհայտ օդային թիրախի թռիչքը՝ օդային տարածքի օգտագործման կանոնակարգերը խախտած և նույնականացված որպես  անօդաչու թռչող սարք», – ասվում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տուժածներ չկան։

Ականատեսները «Զերկալո»-ին պատմել են, որ լսել են մոպեդի ձայնի նմանվող  ձայն, ապա՝ պայթյուն։ Նրանց խոսքով՝ անօդաչու թռչող սարքը բախվել է տանը, որից հետո ընկել է բակում կայանված մեքենայի վրա և պայթել։ Լրատվամիջոցը  հիշեցնում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռչում են Բելառուս։

Հիշեցնենք՝ Լիտվան էլ հայտնել էր, որ հուլիսի 28-ի առավոտյան տեղի բնակիչները նկատել են անհայտ անօդաչու թռչող սարք, որը հատել է  երկրի օդային տարածքը Բելառուսից։ ԱԹՍ-ն նկատվել էր Վիլնյուսի մոտակայքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի