Բելառուսից ԱԹՍ-ն թռել է Լիտվայի տարածք․ այն նկատվել է Վիլնյուսի մոտակայքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լիտվան հայտնել է, որ հուլիսի 28-ի առավոտյան տեղի բնակիչները նկատել են անհայտ անօդաչու թռչող սարք, որը հատել է  երկրի օդային տարածքը Բելառուսից։

«Այսօր առավոտյան բնակիչներից հաղորդումներ են ստացվել անօդաչու թռչող սարքի մասին, որը, ամենայն հավանականությամբ, Բելառուսից  է թռել  Լիտվայի տարածք։ Ըստ հաղորդագրությունների՝ անօդաչու թռչող սարքը նկատվել է մոտ 200 մետր բարձրության վրա, վերջին անգամ այն տեսել են Վիլնյուսի մոտակայքում»,- ասել է Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Դարյուս Բուտան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

LRT ռադիոյին տված հարցազրույցում նա ասել է, որ «ներկայում չկա հավաստի տեղեկատվություն այս օբյեկտի կողմից եկող սպառնալիքի մասին»։

«Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է գտնվում անօդաչու թռչող սարքը, որտեղ կարող էր ընկնել»,- հավելել է Բուտան։

Պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն էլ LRT-ին ասել է. «Այսօր եղանակը բարենպաստ է օդապարիկների համար, որոնք մաքսանենգներն օգտագործում են իրենց բեռը տեղափոխելու համար: Մենք դեռ չենք կարող ճշգրիտ որոշել, թե ինչ առարկա կամ առարկաներ են դրանք»:

Ականատեսները սոցիալական ցանցերում գրել են, որ նկատել են անօդաչու թռչող սարքը առավոտյան ժամը 5-ից կարճ ժամանակ առաջ:

Հուլիսի 10-ին Լիտվայի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվող «Շահեդ» անօդաչու թռչող սարքը մտել էր երկրի օդային տարածք։ Ավելի ուշ պարզվել էր, որ Լիտվայի սահմանը հատել էր «Գերբերա» դրոն իմիտատորը, որը որևէ սպառնալիք չէր ներկայացնում։

«Գերբերա»-ն Լիտվայի տարածքում մնացել էր մոտ երեք րոպե՝ նախքան Շումսկասի փակ սահմանային անցակետի մոտ ընկնելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի