«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA)։ Սա Կիվիրյանի առաջին թռիչքն է Միջազգային տիեզերակայան։ Երկարատև գիտական առաքելության շրջանակում նրան կմիանա ևս երեք տիեզերագնաց՝ երկու տարբեր տիեզերական գործակալություններից։ «NASA-ի տիեզերագնացներ Քայլա …

