Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից: «Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը` Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ», – ասված է դեսպանատան պատասխանի մեջ: «Ազատությունը» հետաքրրքվել էր, թե ինչո՞ւ …