14 Հուլիս 2022 | 19:00
«Գնացե՛ք, ես իմ մարդկանց եմ բերում». Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մի խումբ աշխատակիցներ չգիտեն՝ ինչու են ազատվել աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շուրջ 32 տարի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բուժքույր աշխատող Աննա Հարությունյանը հերթական արձակուրդից հետո ազատվել է աշխատանքից՝ այդպես էլ չհասկանալով՝ որն է պատճառը։ «Մարտ ամսին, երբ հիվանդները քչացան, մեզ արձակուրդ ուղարկեցին, մեր այս տարվա մեր հերթական արձակուրդին։ Մեկ ամիս հետո` ապրիլին, ասացին՝ բոլորդ եկեք, ազատման դիմումներ գրեք, որովհետև հիվանդանոցը վերաբազավորվելու է, հետո նորից …