Ադրբեջանում Երևանն իրենցն են համարում․ հարցումների մտահոգիչ արդյունքներն ու Բաքվի քաղաքականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանցիների 96,2 տոկոսը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ այս մասին են վկայում Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքները։ Խնդրի վրա ուշադրություն է հրավիրել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հայկական բնակավայրերը ներկայացված են եղել ադրբեջանական կեղծ անվանումներով։ Ըստ Թաթոյանի՝ հասարակական կարծիքի անվան տակ իրականում արտահայտված է ադրբեջանական իշխանության դիրքորոշումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի կողմից այս հայեցակարգը պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի դեկտեմբերի 24-ից, երբ Պրահայում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը և, այսպես կոչված, անկլավները Ադրբեջանի մաս ճանաչվեցին՝ ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ անհնար է հաշտ և խաղաղ ապրել մի երկրի հետ, որի նպատակը քո պետության ոչնչացումն է, իսկ խաղաղություն հնարավոր է հասնել, երբ Ադրբեջանը հասկանա, որ Հայաստանը կարևոր ռազմաքաղաքական միավոր է։

Տաթևիկ Հայրապետյանն էլ նկատում է՝ Ադրբեջանի կողմից վարվող նման քաղաքականությունը հետագայում ագրեսիայի գնալու և Հայաստանը ներսից մասնատելու հստակ նպատակ է հետապնդում։

Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցմանը պատասխանածների 58,1%-ը կարծում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում տեղի կունենա վերադարձ, այսպես ասած, «Արևմտյան Ադրբեջան» այսինքն՝ ՀՀ տարածք, իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։ 76,9%-ը համարում է, որ վերադարձը սերտորեն կապված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ։

Ադրբեջանն իր տարածքային անհիմն պահանջների քաղաքականությունը փաթեթավորելու նպատակով էր ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, իսկ նախորդ տարվա հուլիսին բացել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որի շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ՝ մայիսի 1-ին։ Հեռուստաալիքի բացմամբ Բաքուն, փաստորեն, անթաքույց հաստատում է Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան