22 Փետրվար 2024 | 21:32
7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց մերժել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի՝ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական ազատ արձակելու միջնորդությունը։ Թեև երկրորդ մերժումը սպասելի էր Ենոքյանների համար, սակայն, միևնույն է, դատարանի դահլիճը լքում են հիասթափված։ Փաստաբան …