16 Ապրիլ 2024 | 13:15
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը
Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված …