31 Մայիս 2024 | 18:09
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 31-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը վերաբերող հարցեր: