Իսրայելը հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատարի սպանվելու մասին, որը պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է Բանդար Աբբասում հարվածի ժամանակ, գրում է The Times of Israel-ը։

Պաշտոնյան ասել է, թե Թանգսիրին պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար։

Իրանից կամ իսրայելական զինվորականներից դեռևս որևէ մեկնաբանություն չի եղել հարվածի վերաբերյալ։

Նշենք, որ Հորմուզի նեղուցով անցումը մարտի սկզբից ի վեր փաստացի խափանվել է։ Սովորաբար օրական շուրջ 20 միլիոն բարել նավթ է անցնում դրանով, այս խափանումը բարձրացրել է նավագնացության ծախսերն ու ավելացրել նավթի համաշխարհային գները։

Տարածաշրջանային լարվածությունը շարունակում է սրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին համատեղ հարձակում սկսեցին Իրանի վրա, որի հետևանքով մինչ օրս զոհվել է ավելի քան 1340 մարդ, այդ թվում՝ այն ժամանակվա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանը հակադարձում է անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարվածներով՝ ուղղված Իսրայելին, ինչպես նաև Հորդանանին, Իրաքին և Պարսից ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են  ԱՄՆ ռազմական ակտիվներ, պատճառելով զոհերի և ենթակառուցվածքների վնաս, միաժամանակ, խաթարելով համաշխարհային շուկաներն ու ավիացիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի