Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվել է Ուրուգվայի ԱԳՆ «Սանտոս» պալատում

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում կայացել է «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային ժառանգությունը՝ դիվանագիտական, մշակութային և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային ժառանգությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության մշակութային հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սոլեդադ Մարտինեսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալսիրա Սանդովալը։

Ներկայացվել է հայկական դուդուկը՝ հանրահայտ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև` հայկական քոչարի պարը՝ Ուրուգվայի «Գայանե» պարային համույթի ավագ սերնդի ներկայացուցիչների կատարմամբ։

«Սանտոս» պալատի «Պեդրո Ֆիգարի» սրահում ներկայացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար մինչև մարտի 27-ը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։