Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի միջնորդական ջանքերին՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության սրման ֆոնին, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածները, հաղորդում է Axios-ը։ Միջնորդական ջանքերը ձեռնարկվում են այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը, կարծես, հետ են քաշվում հետագա սրումից, գրում է Turkish Minute-ը։

Երկուշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է հնգօրյա դադար վերցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարվածների հարցում։ Որոշումը կայացվել է շաբաթավերջին Թրամփի կողմից ներկայացված վերջնագրից հետո, որում նա զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները 48 ժամվա ընթացքում հարձակումներ կձեռնարկի, եթե Իրանը չվերաբացի Հորմուզի նեղուցը։

Իրանը պատասխանել է Իսրայելի և Պարսից ծոցի երկրների էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները թիրախավորելու սպառնալիքներով։

Այս ֆոնին Թուրքիան հանդես է եկել որպես ակտիվ դիվանագիտական ​​միջնորդ։ Ամերիկյան աղբյուրն Axios-ին հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաղորդագրություններ են փոխանակել լարվածությունը նվազեցնելու ջանքերի շրջանակում։

Նշվում է, որ երեք երկրների արտաքին գործերի նախարարներն առանձին բանակցություններ են ունեցել Սպիտակ տան դեսպան Սթիվ Ուիթկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ համակարգված ջանքեր գործադրելով հաղորդակցության ուղիները բացելու ուղղությամբ։

Առանձին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես զբաղվել է ինտենսիվ դիվանագիտությամբ: Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Արաղչիի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի և ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ պատերազմը դադարեցնելու քայլերը քննարկելու համար։ Այս դիվանագիտական ​​շփումները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ համաշխարհային շուկաները կտրուկ են արձագանքում ճգնաժամի զարգացումներին։

Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում շատ լավ և արդյունավետ զրույց են ունեցել՝ նշելով, որ հետագա գործողությունները կախված կլինեն ընթացող բանակցությունների արդյունքից։ Իրանը, սակայն, հերքել է որևէ ուղղակի բանակցությունների անցկացումը։

Միջնորդական ջանքերին ծանոթ աղբյուրն Axios-ին հայտնել է, որ քննարկումները կենտրոնացած են ռազմական գործողությունների դադարեցման և չլուծված հարցերի լուծման վրա՝ հավելելով, որ առաջընթաց է գրանցվել։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Աբդելաթին ևս հեռախոսազրույցներ է ունեցել Ուիթկոֆի, Արաղչիի և Թուրքիայի, Պակիստանի և Կատարի նրա գործընկերների հետ՝ ընդգծելով հակամարտությունը զսպելու և դրա տարածումը կանխելու անհրաժեշտությունը, հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել Axios-ի մեկնաբանության խնդրանքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի