Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է «գործարք կնքել», և որ ԱՄՆ-ը բանակցել է Իրանի «հարգված առաջնորդի» հետ

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է «գործարք կնքել»։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ դեսպանները բանակցություններ են վարել Իրանի «հարգված» առաջնորդի հետ։ Թրամփը չի նշել Թեհրանը ներկայացնող որևէ պաշտոնյայի անուն, միայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի խոսել գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։

Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանի հետ համաձայնության հասնեն, ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի հարստացված ուրանը դուրս բերելու համար, որը կարևոր է Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի համար։

Թրամփը նաև նշել է, որ որևէ լուր չի ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից՝ հավելելով, որ չի ցանկանում, որ նա սպանվի։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ վստահ չէ, թե որտեղ է նոր գերագույն առաջնորդը, և արդյո՞ք դեռևս ողջ է։

Նա ասել է նաև, որ ԱՄՆ-Իրան բանակցություններում կան «հիմնական համաձայնության կետեր», որոնք պետք է հանգեցնեն Թեհրանի կողմից իր միջուկային նկրտումներից և հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելուն։ Թրամփը նշել է, որ բանակցությունները, որոնց անցկացումը, ի դեպ, Իրանը հերքում է, վարում են «բարձրաստիճան անձի» հետ, բայց ոչ երկրի գերագույն առաջնորդի։

«Մենք վերացրել ենք ղեկավարությանը առաջին, երկրորդ և մեծ մասամբ երրորդ փուլերում։ Սակայն մենք գործ ունենք այն մարդու հետ, որին ես համարում եմ ամենահարգված և ամենակարող առաջնորդը։ Մենք չենք ուզում ուրանի հարստացում, բայց մենք նաև ուզում ենք այն ստանալ»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, հայտարարել է, որ Իրանում «ռեժիմի փոփոխություն» է տեղի ունենում, զգուշացնելով, որ եթե Միացյալ Նահանգների կողմից կապ հաստատված իրանցի գործիչների հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանից հերքել էին ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի