Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել

Լուրեր

26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին կիրակի Կարակասում դիմավորել են հազարավոր կողմնակիցներ՝ շուրջ մեկ տարվա աքսորից գործչի վերադառնալուց հետո, գրում է DW-ն։

Նրա աջակիցները կանգնել են մայրուղիների, վճարովի ճանապարհների անցակետերի և քաղաքի փողոցների երկայնքով՝ ծածանելով Վենեսուելայի դրոշները և վանկարկելով «Ազատություն» ու այլ կարգախոսներ։ Մաչադոն մեքենաների և մոտոցիկլետների շարասյունով ուղևորվել է դեպի մայրաքաղաք Կարակաս։

Իր սովորական սպիտակ շապիկով և կապույտ ջինսով նա դուրս է եկել մեքենայի տանիքի բացվածքից, և երբ շարասյունը մտել է մայրաքաղաք, բացականչել է. «Այս երկիրը բոլորին դասեր է տալիս»։

Մաչադոն անցյալ տարվա դեկտեմբերին հեռացել էր Վենեսուելայից՝ ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ավտորիտար կառավարմամբ Վենեսուելայում ժողովրդավարության խթանմանն ուղղված իր գործունեության համար։ Նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի կողմից ձերբակալվելու վտանգի առջև կանգնած՝ նա ապաստան էր գտել Կարակասում Արգենտինայի դեսպանատանը, ապա ԱՄՆ-ի աջակցությամբ գաղտնի դուրս բերվել երկրից։ Սկզբում նա չէր կարողանում վերադառնալ՝ իշխանությունների կողմից ձերբակալվելու մտավախության պատճառով։

ԱՄՆ-ի գլխավորած գործողության արդյունքում Նիկոլաս Մադուրոյի՝ իշխանությունից հեռացվելուց և ձերբակալվելուց հետո Մաչադոն իր Նոբելյան մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Սակայն Վենեսուելա վերադառնալու երկարատև անհնարինությունը մասամբ պայմանավորված էր նաև Թրամփի վարչակազմի դիրքորոշմամբ։ Մաչադոյին աջակցելու փոխարեն՝ Վաշինգտոնը որոշել էր սատարել ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Մաչադոյի խոսքով՝ նա բախվել է ճանապարհորդության սահմանափակումների և չվերթների չեղարկումների։ Դրա պատճառներից էին, մի կողմից, Թրամփի մտավախությունները, որ նրա ներկայությունը Վենեսուելայում կարող է սրել լարվածությունը իշխանափոխության անցումային շրջանում, իսկ մյուս կողմից՝ Ռոդրիգեսի միջամտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի