Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»

Լուրեր

26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Բոլորը

«Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Բաքվի՝ մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ժամանակ։

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել։ Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Նա նաև ասել է, թե «խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև այդպես էլ մնալ միայն թղթի վրա»։ Ըստ Հաջիևի՝ այդ համաձայնագիրը պետք է նաև իր ներդրումն ունենա երկու երկրների կյանքում, պետք է մարդկանց օգուտ բերի։

«Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը և երկարամյա պատերազմից հետո խաղաղության հաստատումը հեշտ գործընթացներ չեն եղել։ Նախագահ Իլհամ Ալիևը բարի կամք է դրսևորել։ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանին ներկայացրել է ադրբեջանական կողմը, իսկ դրա սկզբնական սկզբունքները մշակվել են Ադրբեջանում։ Վաշինգտոնյան գագաթնաժողովում խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Դրանից հետո Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության»,- հայտարարել է նա։

Ըստ Հաջիևի՝ «առաջնահերթ խնդիր է՝ վերականգնել վստահությունը և հասնել ժողովուրդների հաշտեցմանը»։ Նա ասել է, որ սա հետհակամարտային ցանկացած ժամանակաշրջանի ամենակարևոր և ամենաբարդ մասն է։

«Օրինակ՝ մենք ուսումնասիրում ենք նաև հետհակամարտային այլ ժամանակաշրջաններ։ Դիտարկենք իրավիճակը Բալկաններում։ Անցյալ դարի 90-ականների սկզբին բոլոր հակամարտությունները կարգավորվեցին, սակայն տարածաշրջանի երկրների միջև մինչ օրս անվստահություն է պահպանվում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում մենք նույնպես պետք է առավելագույնս անկեղծ լինենք։ Մեր պատմության մեջ կան հայ ժողովրդի հետ ընդհանուր հիշողության որոշ մութ էջեր։ Մենք չենք ջնջում այդ անցյալը, բայց խաղաղության տեսանկյունից նայում ենք ապագային»,- հայտարարել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի