Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում

Լուրեր

26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
Բոլորը

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում ռազմական գործողությունների որևէ սահմանափակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում ռազմական գործողություններում որևէ սահմանափակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլում ինչպես են արձագանքել Կիևի կողմից Վորոնեժի ուղղությամբ իրականացված ուժեղ հարձակմանը՝ բանակցությունները վերսկսելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։

«Դուք գիտեք, որ մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայում պատերազմը – խմբ․) և շարունակում են զանգվածային ու հետևողական հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին, ռազմական և ռազմական նշանակության հետ կապված օբյեկտներին։ Իր դրսևորումները շարունակում է նաև Կիևի ռեժիմը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն ավելի վաղ հայտնել էր, որ անցած գիշեր և վաղ առավոտյան Վորոնեժի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի