Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը

Լուրեր

02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
Բոլորը

Temu-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կազմակերպելու հնարավորություն կընձեռվի նաև հայաստանցիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, արձագանքելով առևտուր իրականացնող քաղաքացու համապատասխան մտահոգությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման խնդրանքին, հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Առևտուր իրականացնող քաղաքացու և վարչապետի միջև քննարկում ծավալվեց տեղում կազմակերպվող առևտրի վրա օնլայն հարթակների ազդեցության մասին, որին Նիկոլ Փաշինյանը ներգրավեց նաև էկոնոմիկայի նախարարին։ Գևորգ Պապոյանը պարզաբանելով իրավիճակը՝ նշեց․

«Մի հարթակ կա՝ Temu, որը հնարավորություն տալիս է Հայաստանից գնումներ իրականացնել, բայց մեր արտադրողներին հնարավորություն չի տալիս, որ դնեն կայքում ու վաճառեն։ Հիմա իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք։ Նախնական պլանավորված է, որ սեպտեմբերից մենք այնտեղ պետք է կարողանանք վաճառք անել, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև, ըստ էության, այդ պրոցեսներին շատ դժվար է դիմադրելը, պետք է փորձենք դրանից օգուտ քաղել»,- նշեց նախարարը։