«Էյֆորիկ պաթոսով ձևավորված ԱԺ-ն վաղը կարող է նույն պաթոսով լինել անընդունելի»․ Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

«Նիկոլ, վարչապետ» կոչը կդառնա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը։ Այս մասին տեղեկացնում է «Ելք»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաև ռեյտինգային թեկնածու է:

«Մեր քարոզարշավներն իրականացնում ենք ամեն բակ մտնելով, հնարավորինս շատ ընտրողի հետ շփվելով»,- ասում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատում է, որ դժվար ընտրապայքար է լինելու, բայց իրենք ամեն ինչ կանեն, որ պայքարը լինի քաղաքական։

«Հույս ունենք, որ ռեյտինգային ընտրապայքարը չվերածվի հեղինակությունների, զոռբայության մրցավազքի»,-ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը հաշվի է առնում, որ «Իմ քայլը» դաշինքը ամենամեծ հեղինակությունն ունի ընտրություններից առաջ, բայց իրենք նույնպես ձգտելու են առավելագույնին․ «Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, ուրեմն պետք է լուծարվի»։

Դաշնակցությունը նույնպես ուզում է քաղաքական ընտրապայքար տեսնել առաջիկա ընտրություններում, դա մարդկանց կօգնի հասկանալ ամենաէականը։

«Էյֆորիկ պաթոսային տրամաբանությամբ եթե ձևավորվի միայն ԱԺ, դա ոչ մի լավ բան չի տալու, որովհետև նույն պաթոսով էլ այս ԱԺ-ն կարող է համարվի անընդունելի նույն հասարակության կողմից»,- ենթադրում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա նկատում է, որ ինչպիսի վերաբերմունք էլ հասարակությունն ունենա հեղափոխության հանդեպ, ինքը չի գնա ու քվեարկի անցյալի օգտին։ Ըստ նրա, ընտրապայքար մտածները միայն նախկին ու ներկա իշխանությունները չեն․ «Ես ենթադրում եմ, որ իրենք փորձելու են նորից սև ու սպիտակ սարքել, իբր կան երկու բևեռ, նկատի ունեմ՝ ներկաները և նախկինները»։

Էդուարդ Շարմազանովը նկատում է, որ սևերի ու սպիտակների պայքարը արդեն վեց ամիս շարունակվում է, բայց իրենք գալիս են ծրագրով ու հաստատ իրենց օգտին քվեարկողներ կլինեն:

«Ինչի դուք կարծում եք Հայաստանում բոլորը կողմ են «Իմ քայլի՞ն»։ Դուք էդ կարծիքի՞ն եք։ Կամ ՀՀ-ում Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն»,- զարմանում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա քաղաքակիրթ ընտրապայքարի կոչ է անում։ Արդեն այսօր ինքը չի հասկանում ապագա խորհրդարանում ընդդիմության դերին հավակնող այն ուժերին, որոնք շարունակում են քննադատել Հանրապետականին:

«ՀՀԿ-ն արդեն վեց ամիս իշխանություն չի և ընդդիմության հավակնող ուժը չի կարող ընդդիմության ընդդիմություն լինել։ Եթե շատ գոհ եք էսօրվա կառավարությունից, գնացեք Փաշինյանի հետ կոալիցիա կազմեք»,- առաջարկում է ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորը զգուշացնում է, որ Հանրապետականին Փաշինյանից ավելի լավ ոչ ոք չի կարողանում քննադատել, հետևաբար մյուս ուժերը չպետք է փորձեն թամադա լինել ուրիշի հարսանիքի սեղանին։

Մհեր Արշակյան