Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան

Լուրեր

02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի ուղղությամբ, հայտարարել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, նախքան այն կընդլայնվի և իր կրակով կծածկի ողջ տարածաշրջանը։ Թուրքիաի նախագահը այս մասին խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

«Թուրքիան այնպիսի երկիր է, որը չի անտեսում իր շուրջ տեղի ունեցող ճգնաժամերը և նման իրավիճակներում երես չի թեքում իր ընկերներից և եղբայրներից»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ նշել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ ջանքերը՝ կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու և դիվանագիտական գործընթացը վերականգնելու համար։

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս ամբողջ տարածաշրջանում լարվածության թուլացման, խաղաղության և կայունության հաստատման օգտին։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի զգայունությունը՝ մենք խոսում ենք չափազանց զգուշավոր։ Մենք գործում ենք զուսպ՝ մեր շուրջ բռնկված հրդեհից Թուրքիան պաշտպանելու համար։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը, սակայն չի հանդուրժի իր տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն։