Ով շահեց եկամտային հարկի վերադարձի ծրագրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.03.2026 | 22:53
Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 22:37
Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ Չինաստան այցը հետաձգելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին
16.03.2026 | 22:24
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը բաց է
16.03.2026 | 22:11
Թրամփը հայտարարել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»
16.03.2026 | 22:00
«ՀՀ-ի դեմ դիվերսիա է պլանավորվում, ՖՍԲ-ն պարտադրում է ՌԴ-ում ապրող հայերին՝ ՀՀ գալ և ընտրել ռուսամետներին»․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍՆՅՈՒԹ
16.03.2026 | 21:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.03.2026 | 21:40
Microsoft-ը զգուշացնում է․ ԱԲ-ի շնորհիվ կիբերհարձակումներն ավելի վտանգավոր են դառնում
16.03.2026 | 21:27
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը. Փաշինյան
16.03.2026 | 21:13
ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ վերջ դնել հայերի նկատմամբ ատելությանն օրենսդրական բարեփոխումներով
16.03.2026 | 20:58
Չեմ հանգստանալու, մինչև նրանք չհեռացվեն. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:50
ՔՊ-ից՝ ՍԴ, Վարդանյանը՝ Թովմասյանի փոխարեն․ ինչ հարցեր են ծագում առաջադրման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:41
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է
16.03.2026 | 20:30
Իրանի դեմ պատերազմը կարող է ընդարձակվել, ԱՄՆ-ն ձախողեց ռեժիմը փոխելու ծրագիրը․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:19
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով
16.03.2026 | 20:10
Մենք գալիս ենք Անկախության հռչակագիրը պահելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

100 մլրդ դրամ․ այսքան գումար անցած 10 տարում պետությունը եկամտային հարկից վերադարձրել է քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի տոկոսները վճարելու համար։ Ծրագիրն ի սկզբանե ներկայացվում էր որպես սոցիալական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու երազանքը հասանելի դարձնելու համար։ Սակայն փաստերի վերլուծությունը ցույց տվեց, որ իրականում շահեցին կառուցապատողներն ու առավել բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Factor TV-ն ուսումնասիրել է՝ արդյո՞ք ծրագիրը ծառայեց իր նպատակին, ինչո՞ւ սահմանափակվեց և ինչպե՞ս չարաշահվեց բյուջեն։

Առաջանցիկ 10-ամյակը

2014-ի տարեվերջից Կառավարությունը գործարկեց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով աշխատողներին եկամտային հարկի գումարները վերադարձնելու ծրագիրը։ Այն ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի նիստում հայտարարեց, թե «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիփոթեքից ու ձեռք բերեն բնակարան»: Մինչդեռ, ծրագրի իրական նպատակն այլ էր։

«Այն ժամանակ Մաշտոցի պողոտայի շրջակայքում և Հյուսիսային պողոտայում կային նորակառույցներ, որոնց կառուցապատողները չէին կարողանում այդ գույքը վաճառել։ Ծրագիրը ներդրվեց այդ չվաճառված բնակարաններն իրացնելու նպատակով»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ 

Հետագայում, երբ պարզ դարձավ, որ մեծահարուստները կարողանում են մի քանի բնակարան ձեռք բերել, սահմանափակում դրվեց։

Factor TV-ի ձեռքում է 2015-2025 թվականներին կնքված հիփոթեքային պայմանագրերի ՊԵԿ-ի բազան։ Այն, իհարկե, անվանազերծված է, սակայն դրա ուսումնասիրությունը հետաքրքիր պատկեր է ցույց տալիս։ Այսպես՝ ծրագրի սկզբնական շրջանում զգալի թիվ են կազմել թանկարժեք գործարքները, ընդհուպ՝ 114-120 մլն դրամ արժողությամբ։ 

Կան նաև դեպքեր, երբ նույն անձինք մեկից ավելի անգամ են օգտվել արտոնությունից և թանկարժեք գնում արել։ Օրինակ՝ 120 մլն-անոց անշարժ գույքերից մեկի գնորդը 1 տարի անց (2017-ին) կրկին վարկ է ստացել նույն բանկից՝ արդեն առանձնատուն կառուցելու համար։ Մեկ այլ քաղաքացի 2017 թվականին վարկ է ստացել՝ 150 մլնանոց գույք գնելու համար։

Առավել ուշագրավ և անգամ տարօրինակ է, որ հիփոթեքային վարկառու են դարձել  ամսական մի քանի տասնյակ միլիոնների եկամուտ ունեցող անձինք։ Նույնիսկ կան դեպքեր, երբ վարկառուի 1 ամսվա եկամուտը մի քանի անգամ գերազանցում է հիփոթեքային վարկով նրա ձեռք բերած գույքի արժեքը։ Օրինակ՝

  • ամսական 250 մլն դրամ եկամուտ ունեցողը վարկ է վերցրել 48 մլն-անոց գույք գնելու համար,
  • 199 մլն դրամ եկամուտ ունեցողը վարկ է վերցրել 37 մլն-անոց գույքի համար, 
  • ամսական 82 մլն եկամուտ ունեցողը վարկ է վերցրել 40 մլն-անոց գույքի համար։

Այսինքն՝ առանց այդ էլ փաստացի միլիոնատերերը բաց չեն թողել հնարավորությունը՝ հետ ստանալու բյուջե վճարած իրենց եկամտային հարկը։

Ոչ պակաս ուշագրավ են եկամուտների ու վարկերի չափերի անհամապատասխանությունները։ Օրինակ՝

  • 120 մլն դրամ արժողությամբ գույքի մի գնորդ ամսական ընդամենը 203 հազար դրամ եկամուտ է ունեցել, 
  • կամ՝ ընդամենը 22 333 դրամ ամսական եկամուտ ներկայացրած քաղաքացին ստացել է մոտ 27,7 մլն դրամ վարկ, իսկ ամիսներ անց այլ բանկում ներկայացրել է 73 հազար դրամ եկամուտ և վարկ ստացել 28 միլիոնանոց գույքի համար։
  • ևս մեկ օրինակ՝ ընդամենը 42 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացին վարկ է ստացել 55 մլն-անոց գույք ձեռք բերելու համար։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս դեպքերում վարկառուները պատահական մարդիկ չեն եղել։ Առհասարակ, ծրագրի շահառուների մի մասը ամենևին միջին կամ ցածր եկամուտ ունեցողներ չեն եղել։

Առաջին սահմանափակումները

2017-ի տարեվերջին հատկապես խոշոր արժեքով՝ 80-90 մլն-անոց գույքերի համար վարկավորման բում գրանցվեց։ Ակնհայտ էր, որ արտոնությունից օգտվում են բարձր եկամուտ ունեցողները, անշարժ գույքի շուկան էլ զգալի ակտիվացել էր, և նախորդ իշխանությունները փոփոխություններ մտցրին ծրագրում։

Սահմանվեց, որ՝

  • 2018 թվականից կառուցապատողից գնված բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը,
  • եռամսյակային վերադարձը չպետք է գերազանցի 1,5 մլն դրամը,
  • քաղաքացին ծրագրից կարող է օգտվել միայն 1 անգամ։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ սոցիալական արդարության տեսանկյունից որոշակի խնդիրներ էին առաջանում։ 

«Բարձր եկամուտ ունեցողներ և վարկունակ անձինք կարողանում էին ստանալ իրենց եկամտահարկը, իսկ այն անձինք, ովքեր ունեին սահմանափակ եկամուտներ և չէին կարող հանդիսանալ վարկունակ ու հավակնել հիփոթեքային վարկեր ձեռք բերել, շարունակում էին իրենց եկամտային հարկը վճարել և հետ չստանալ բյուջեից»։

Թե որքանով սոցիալական արդարությունը վերականգնվեց, դժվար է ասել։ Բայց փաստ է, որ ծրագրի ընդունումից հետո նորակառույցների լճացած շուկան սկսեց արագ տեմպերով ակտիվանալ։  

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ 2018-2025 թվականներին Երևանի նորակառույցներում 53,760 բնակարան է վաճառվել (ավելի վաղ նման հաշվառում Կոմիտեն չի վարել)։

Միաժամանակ, Երևանում անշարժ գույքի գներն արագ աճեցին։ Վերջին տասնամյակում, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում գներն ավելի քան կրկնապատկվել են։

Երևանի ծայրամասում նորակառույց շենքում ընդամենը 30 քմ մակերեսով բնակարանի գինը մոտ 26 մլն դրամ է։ Բանկերը հիփոթեքային վարկ տալիս են 20-30 տարով, միջինում 13-14%-ով։ Հաշվելու դեպքում, թե ամսական ինչքան անհրաժեշտ կլինի՝ տոկոսներն ու մայր գումարը վճարելու համար, ստացվում է մոտ 300 հազար դրամ։ Սա միայն բանկին վճարվելիք փողն է։ Որպեսզի բանկն անձին վարկունակ համարի ու ֆինանսավորի, գրանցված զուտ եկամուտը պետք է առնվազն 500 հազար դրամ լինի, այսինքն՝ բացի բանկի 300 հազարից՝ ունենանք ևս 200 հազար դրամ ապրուստի համար։ Մինչդեռ մեր երկրում միջին աշխատավարձը 2025 թվականին 303 հազար դրամ է եղել։ 

Այսինքն՝ նույնիսկ համեստ՝ 30 քմ բնակարանը հիփոթեքով ձեռք բերելը միջին աշխատավարձ ստացողի համար անհասանելի է, հարկավոր է կողմնակի աջակցություն։

Հիփոթեքային արտոնություններից օգտվել են թե՛ նախկին, թե՛ ներկա բազմաթիվ պաշտոնյաներ։ Factor TV-ն ուսումնասիրել է Հայաստանի գործադիր իշխանության մարմինների ղեկավարների ու Ազգային ժողովի պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերն ու պարզել, որ նրանց մեծ մասը՝ 101 անձ, ծրագրի շահառու է և օգտվում է հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից։ 101 պաշտոնյա՝ չհաշված նրանց ընտանիքների անդամներին։ Հայտարարագրերից դուրս ենք բերել 2024 թվականին նրանց ստացած եկամտահարկի վերադարձի գումարները․ ստացվել է ընդհանուր մոտ 210 մլն դրամ։ Ծրագրի սահմանափակումներից առաջ՝ 2024-ի տարեվերջին, հասցրել է եկամտահարկի վերադարձով 49,3 մլն արժողությամբ բնակարան գնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նոր սահմանափակումներ և աճող բեռ

2022-ից ծրագիրը փուլ առ փուլ դադարեցվեց մայրաքաղաքում՝ դուրս գալով նախ Կենտրոնից, ապա քաղաքի մյուս հատվածներից։ 2025 թվականի հունվարի 1-ից այն մայրաքաղաքում այլևս չի գործում նոր շինթույլտվությամբ կառուցվող նախագծերի համար։ Նվազեցվեց նաև եռամսյակային վերադարձի առավելագույն չափը՝ մինչև 750 հազար դրամ։

Չնայած դրան՝ ավելանում են թե՛ շահառուների թիվը, թե՛ նրանց վերադարձվող գումարները։ 2025-ին ծրագրի շահառու է եղել 66 308 մարդ, որոնց պետությունը վերադարձրել է գրեթե 100 մլրդ դրամ եկամտային հարկ։ 

Հիպոթեքային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձն ու շահառուները автор: Factor tv
2026-ին պետբյուջեի նախնական հաշվարկներով՝ վերադարձը կհասնի 102 մլրդ դրամի, 2027-ին՝ մոտ 113,8 մլրդ, 2028-ին՝ 118,2 մլրդ դրամի։ Եվ սա դեռ վերջը չէ։ 

Չնայած 2025 թվականից ուժի մեջ մտած սահմանափակումներին՝ ծրագիրն ամբողջությամբ չի դադարեցվել և շարունակում է գործել այն կառուցապատողների դեպքում, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ մինչև այդ շենքերի բոլոր բնակարանների վաճառվելը՝ ծրագիրը շարունակվելու է, հետևաբար՝ ավելանալու է բյուջեի բեռը։

Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը հապաղեց և ծրագիրը սահմանափակեց ոչ թե 2020, 2021 թվականներին, երբ բյուջեի բեռը եռակի, քառակի պակաս էր, այլ 2025-ին։  

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց․ «Արել ենք այն պահին, երբ զգացել ենք, որ դրա անհրաժեշտությունը կա, բայց, միևնույն ժամանակ, որպեսզի նաև մեր քաղաքացիների և բիզնեսի համար մեծ սթրես չառաջացնենք, այդ պրոցեսն իրականացրել ենք մի քանի տարվա ընթացքում»։ 

Այդ մի քանի տարվա ընթացքում, սակայն, բյուջեի բեռը եռապատկվել ու քառապատկվել է։ Ստացվում է՝ Կառավարության այս դանդաղկոտության համար շնորհակալ պետք է լինեն կառուցապատողները և ոչ միայն։ 

Կասեք՝ բնակարան են գնել, տուն են կառուցել, ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Այո՛։ Բայց խնդիրն այն է, որ իրականում ունևորներին վերադարձված և վերադարձվող եկամտային հարկը, որ պետք է մնար բյուջեում, կարող էր ծախսվել առավել թիրախային կարիքներով խմբերի համար։ Դա գումար է, որով կարող էին կառուցվել սոցիալական բազմաբնակարաններ՝ վթարային շենքերի փոխարեն։

Իսկ հիմա ստացվում է՝

  • միջին աշխատավարձ ստացող քաղաքացին ի վիճակի չէ անգամ հիփոթեք ստանալ, բայց իր վճարած հարկերի մի մասն ուղղակի կամ անուղղակի ծառայում է բարձր եկամուտ ունեցողներին,
  • բնակարանային հասանելիության խնդիրը չլուծվեց, շուկան թանկացավ, 
  • պետական բյուջեն ծանրաբեռնվեց երկար տարիներով։

Գայանե Խաչատրյան