Նարեկ Կարապետյանը հորեղբոր հայտարարությունից մի ամիս առաջ աջակցություն էր խնդրել Կառավարությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նարեկ Կարապետյանը՝ հորեղբոր քաղաքական հայտարարությունից մեկ ամիս առաջ իմ մոտ էր ու խնդրում էր հերթական աջակցությունը, որ 200 աշխատատեղ պահի»,- Երևանում անցկացվող մայիսմեկյան միջոցառումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես էդ մեխանիզմը ասեցի՝ ոնց պիտի աջակցենք։ Ասեցին՝ լավ, գնանք մտածենք, գնացին, երկու օրից հետո քաղաքական հայտարարություն արեցին։ Ու չեկան։ Թե չէ էլի կօգնեինք։ Հենց հիմա 60 միլիոն դրամի հաշիվ են գրել, մեր աջակցության ծրագրերից մեկից օգտվել են։ Ամեն օր զանգում փողն ուզում են, բայց բյուջեի վերաբաշխում պետք է անեինք։ Արեցինք, նոր կտանք էլի»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը աջակցում է բոլոր այն գործարարներին, որոնք աշխատատեղեր են ստեղծում։

«Այսքան ժամանակ ամենաշատը աջակցել ենք հենց ընդդիմադիր գործարարներին։ Օրինակ՝ Նարեկ Կարապետյանի ընտանիքի բիզնեսներին 2018-ից հետո ազատել ենք ավելի քան 3.5 միլիարդ դրամի մաքսատուրքից»,- նշել է Պապոյանը՝ հավելելով, որ հենց նման արտոնությունների շնորհիվ է երկրում ստեղծվել շուրջ 288 հազար նոր աշխատատեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։