Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու վերաբերյալ Թրամփի կոչը ցնցել է Պենտագոնին․ Politico

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ դիտարկում է Գերմանիայից ամերիկյան զորքերի որոշ մասի դուրսբերման հնարավորությունը, ապշեցրել է պաշտպանության ոլորտի պաշտոնյաներին, որոնք շտապել են պարզել՝ արդյո՞ք նախագահը լրջորեն է մոտենում իր սպառնալիքներին այս անգամ, գրում է Politico-ն։

Երեք պաշտոնյաների խոսքով՝ սոցցանցերում արված Թրամփի գրառումն առաջինն էր, որից շատերը տեղեկացել են Գերմանիայից հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավոր մտադրության մասին։ Պենտագոնը «չէր սպասում դրան և չէր ծրագրում որևէ կրճատում», ասել է իրավիճակին ծանոթ կոնգրեսականի օգնականը։

«Բայց մենք պետք է նրան լուրջ ընդունենք, քանի որ նա լուրջ էր վերաբերվում դրան իր պաշտոնավարման առաջին ժամկետում»,- ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով 2020 թվականի հուլիսի Թրամփի հրամանագիրը Գերմանիայից 12,000 ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, որը չիրականացավ։

Չնայած Թրամփի նախորդ սպառնալիքները չեն իրականացել, նա պաշտոնավարման երկրորդ ժամկետում ուժեղացրել է հակաեվրոպական հռետորաբանությունը՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքից դաշնակիցների կողմից Իրանի պատերազմին չմիանալու պատճառով, մինչև Գրենլանդիան գրավելու մասին նախազգուշացումը։

Տրանսատլանտյան դաշինքին ուղղված Թրամփի վերջին սպառնալիքը հնչել է Իրանի կողմից ԱՄՆ «նվաստացման» մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց։ Հինգշաբթի Թրամփը շարունակել է քննադատել Գերմանիայի առաջնորդին՝ կոչ անելով Մերցին «ավելի շատ ժամանակ հատկացնել» Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի ավարտին ու Եվրոպայի էներգետիկ և ներգաղթի խնդիրները լուծելուն, «ավելի քիչ ժամանակ՝ միջամտելու նրանց գործերին, ովքեր ազատվում են Իրանի միջուկային սպառնալիքից»։

Թրամփի առաջին գրառումն արվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից մի քանի ժամ անց, որը վաղուց ձգտում է հասնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի թվի կրճատմանը։ Եվ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գերմանիայի պաշտպանության նախարար, գեներալ Կարստեն Բրոյերը Վաշինգտոնում ավարտել  է ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումները՝ քննարկելու Բեռլինի նոր պաշտպանական ռազմավարությունը։

Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան զարմանքով է արձագանքել ԱՄՆ նախագահի գրառումներին՝ ամերիկացի գործընկերների հետ արդյունավետ բանակցությունների ֆոնին։

«Որպես Եվրոպայի ամենամեծ տնտեսություն՝ Գերմանիան ձգտում է ստանձնել ավելի մեծ առաջնորդական դեր ՆԱՏՕ-ում։ Ակնհայտ է, որ Գերմանիան պետք է ստանձնի ավելի մեծ պատասխանատվություն իր սեփական պաշտպանության համար»,- այդ հանդիպումներից հետո լրագրողներին ասել  է Բրոյերը։

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն ասել է, որ գերատեսչությունը «ծրագրեր է մշակում յուրաքանչյուր սցենարի համար, և լիովին պատրաստ է կատարել գլխավոր հրամանատարի հրամանները նրա ընտրած ժամանակին և վայրում»։ Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Ամերիկյան ուժերի դուրսբերումը կարող է վերացնել վերազինվող Ռուսաստանի դեմ հիմնական ռազմական զսպող գործոնը, որը, եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա առաջիկա տարիներին։

Միաժամանակ, ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերումը Գերմանիայից դժվար կլինի Պենտագոնի համար, որն արդեն իսկ ներքաշված է Իրանում շարունակվող պատերազմի մեջ։

Գերմանիան հյուրընկալում է 35,000-ից 40,000 ամերիկացի զինվորների, անվճար տարածքներ է տրամադրում բազայի համար, ինչպես նաև տեղական աշխատուժ՝ ամերիկյան զորքերին աջակցելու համար: Պենտագոնը նաև Գերմանիայից ղեկավարում է իր երկու հիմնական ռազմական կենտրոնները՝ ԱՄՆ Եվրոպական և Աֆրիկայի հրամանատարությունները, ինչպես նաև ամերիկյան հողից դուրս գտնվող Պենտագոնի ամենամեծ հիվանդանոցը:

Դեկտեմբերին ուժի մեջ մտած Պաշտպանության մասին օրենքը Պենտագոնին արգելում է մայրցամաքում զորքերի ընդհանուր մակարդակը կրճատել 76,000-ից, մինչև չգնահատվեն ռիսկերը և չհաստատվի, որ դա անելը համապատասխանում է ԱՄՆ անվտանգության շահերին: